Բռնցքամարտ. հայազգի «Մարդասպան թագուհին» պարտության է մատնում «Գեղեցիկ հրեշին»
Սյուզի Կենտիկյանի կրկին հաղթել է: Մինչև 51 կգ քաշային կարգում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ «Մարդասպան թագուհի» Կենտիկյանը Համբուրգում կազմակերպված մրցամարտում պաշտպանեց WBA, WBO և WIBF վարկածներով չեմպիոնի իր գոտիները` հաղթանակ տանելով WIBA վարկածով չեմպիոն (11 հաղթանակ` 3-ը նոկաուտով, 1 պարտություն, 1 ոչ-ոքի) «Գեղեցիկ հրեշ» մականունով գերմանացի Ռաոուիի նկատմամբ: 10 ռաունդ տևած մրցամարտում երեք մրցավարներից երկուսը նախապատվությունը տվեցին 23-ամյա հայազգի բռնցքամարտիկին (96:94, 96:95), երրորդը նախապատվությունը տվեց 24-ամյա Ռաոուիին (96:94), որի թիմակիցները, սակայն, դժգոհ էին որոշումից` կարծելով, որ իրենց մարզուհին էր արժանի հաղթանակին:
Other Articles in Բռնցքամարտ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.