Բռնցքամարտ. հայ բռնցքամարտիկները Բաքվում ոչ մի հաջողության չեն հասնում

Բռնցքամարտ. հայ բռնցքամարտիկները Բաքվում ոչ մի հաջողության չեն հասնում

Photo: www.aiba.org

Աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունն Ադրբեջանում:

Սիրողական բռնցքամարտի միջազգային ընկերակցության (AIBA) Աշխարհի երիտասարդական առաջնությունում, որն անցկացվում էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, վեց հայազգի բռնցքամարտիկներից ոչ մեկին չհաջողվեց հասնել կիսաեզրափակիչ` պարտվելով ավելի վաղ փուլերում:

Թեթև քաշային կարգի (60 կգ) բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը հասավ քառորդ եզրափակիչ, սակայն պարտվեց Գերմանիան ներկայացնող Թոմաս Ֆարենհոլթին:

Ծանր քաշային կարգի (91 կգ) բռնցքամարտիկ Արմեն Սիմոնյանը, որը ներկայացնում էր Ուկրաինան, քառորդ եզրափակչի լարված մրցապայքարում պարտվեց Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող Դոնաթ Ավդիյային (Քառորդ եզրափակչից առաջ Սիմոնյանը հաղթել էր Հաջիբաբա Հաջիբաբաևին:)

Առաջնությունը, որին մասնակցում էին 100 երկրների 500 բռնցքամարտիկներ, ծառայեց նաև որպես որակավորման խաղեր օգոստոսին Սինգապուրում կայանալիք առաջին երիտասարդական օլիմպիական խաղերի համար: Հայաստանի հավաքականից ոչ մի մարզիկ չհաղթահարեց որակավորման այս փուլը:

(Ըստ AIBA-ի (www.aiba.org)
ԱրմենիաՆաուի էջերում