Ֆոտոլուր
Վիկ Դարչինյանը եկել է Հայաստան` իր հաղթանակի բերկրանքը հայրենակիցների հետ կիսելու:
Մեծ մրցամարտերից հետո Հայաստան վերադառնալու ավանդույթը չխախտելով` Վիկ Դարչինյանը մայիսին ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնայի նկատմամբ տարած հաղթանակից հետո այսօր (հունիսի 4-ին) Երևանում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
WBC և WBA վարկածներով գերթեթև քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն «Կատաղի ցուլ» Դարչինյանին (35 հաղթանակ, 2 պարտություն, 1 ոչ-ոքի) դիմավորեցին շամպայնով: Հայրենիքում ձեռք բերած բռնցքամարտիկի հմտությունները Դարչինյանին ապահովել են փայլուն մարզական կարիերա:
Չնայած ձախ ձեռքի վնասվածքին` վերջին մրցամարտում ձախլիկ բռնցքամարտիկը 12 ռաունդ տևած մրցամարտն ավարտեց հաղթանակով:
Դարչինյանը հայտարարեց, որ սեպտեմբերի սկզբին պատրաստվում է մենամարտել մեքսիկացի Ֆերնանդո Մոնտիելի հետ WBC վարկածով սուպերչեմպիոնի տիտղոսի համար:
«Կատաղի ցուլն» ասում է, որ ռինգ է մտնում սոված գայլի նման, քանի որ նախքան այդ քիչ է ուտում քաշ կորցնելու համար (գերթեթև բռնցքամարտիկների առավելագույն քաշը չպետք է գերազանցի 52,2 կգ-ը):
«Իմ նպատակն է մտնել ռինգ ու հակառակորդին տապալել»,- ասում է Դարչինյանը: Բռնցքամարտիկն ասում է, որ չի ցանկանում Հայաստան գալ մարզվելու համար, քանի որ այստեղ են իր ընկերներն ու հարազատները, որոնց հետ չի կարող կենտրոնանալ մարզումների վրա:
Դարչինյանն ասաց, որ այլևս չի պատրաստվում մենամարտել ֆիլիպինցի բռնքամարտիկ Նոնիտո Դոների հետ, որի հետ մրցամարտում 2007 թվականին հայազգի բռնցքամարտիկը պարտություն կրեց` ենթարկվելով նոկաուտի:
«Երեք տարի է` ես Դոների հետևից եմ ընկել, բայց նա անընդհատ ձգձգում է պայմանագրի ստորագրումը»,- ասաց Դարչինյանը:
34-ամյա բռնցքամարտիկը պատրաստվում է մրցել ևս 2-3 տարի, որից հետո կզբաղվի բռնցքամարտի փրոմոութերությամբ:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.