Բռնցքամարտ. անպարտելի հայազգի «Մղձավանջը» պարտության է մատնում «Չարին»
Կիրակի Նյու Յորքում հայազգի բռնցքամարտիկ Վանես «Մղձավանջը» միավորներով հաղթեց «Չար» մականվամբ Գրինին: «Մղձավանջ» մականվամբ 24-ամյա հայազգի բռնցքամարտիկը, որն արմատներով Աբովյան քաղաքից է, «Չար» մականվամբ Գրինի հետ 10 ռաունդանոց մրցամարտն անցկացրեց Նյու Յորքի «Յանկի» մարզասրահում: Մարտիրոսյանին հաջողվեց պաշտպանել երկրորդ կիսամիջին քաշային կարգում NABF/NABO (Հյուսիսամերիկյան բռնցքամարտի ֆեդերացիա/Հյուսիսամերիկյան բռնցաքամարտի կազմակերպություն) վարկածներով չեմպիոնի իր գոտիները: Մրցավարները միաձայն (96:93, 96:93 և 98:91) հաղթանակը շնորհեցին Մարտիրոսյանին: Մարտիրոսյանների ընտանիքը Գլենդեն (Կալիֆոռնիա) է տեղափոխվել, երբ ապագա բռնցքամարտիկը դեռ 4 տարեկան էր: Յոթ տարեկանում նրա հայրը, որը սիրողական բռնցքամարտով էր զբաղվել, Մարտիրոսյանին տալիս է բռնցքամարտի: Հայազգի բռնցքամարտիկը սիրողական բռնցքամարտում հաջող մարզական կարիերա է ունեցել, այդ թվում` 2004 թ. Աթենքի օլիմպիական խաղերում երկրորդ կիսամիջին քաշային կարգում ներկայացրել է ԱՄՆ-ը: Մարտիրոսյանը սիրողական բռնցքամարտիկի իր կարիերան ավարտել է 20 տարեկանում` իր հաշվին գրանցելով 120 հաղթանակ և 10 պարտություն: «Մղձավանջը», որի հասակը 183 սմ է, քաշը` 68 կգ, պրոֆեսիոնալ բռնցքամարտով սկսել է զբաղվել 2006 թվականից: Մարտիրոսյանի մարզական կարիերայի մասին մանրամասն կարող եք տեղեկանալ www.vanesboxing.com կայքում:
Other Articles in Բռնցքամարտ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.