Ֆոտոլուր
Եվրոպայի չեմպիոն Հրաչիկ Ջավախյան
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, որն ավարտվեց անցյալ շաբաթավերջին, Հայաստանի դրոշի տակ հանդես եկող Հրաչիկ Ջավախյանը (64 կգ) նվաճեց ոսկե մեդալ:
Շաբաթ կայացած եզրափակչում Ջավախյանը 3:2 հաշվով հաղթեց հունգարացի մրցակցին և նվաճեց մայրցամաքի չեմպիոնի կոչումը:
Մոսկվայի առաջնությունում հանդես եկող հայաստանցի մեկ այլ բռնցքամարտիկ` Արթուր Խաչատրյանը (81 կգ), ստիպված եղավ բավարարվել բրոնզե մեդալով, երբ կիսաեզրափակչում պարտություն կրեց: 48 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դանիելյանը նույնպես արժանացավ բրոնզե մեդալի:
Առաջնությունը հաջողություն բերեց նաև Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկին: Եզրափակչում 4:1 հաշվով հաղթանակ տոնելով բրիտանացի մրցակցի նկատմամբ` Միշա Ալոյանը (51 կգ) նույնպես արժանացավ Եվրոպայի չեմպիոնի կոչմանը:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.