Բռնցքամարտ. «Մարդասպան թագուհու» մրցամարտում գրանցվեց տեխնիկական ոչ-ոքի` հայուհու գլխամաշկի վնասվածքի պատճառով

Բռնցքամարտ. «Մարդասպան թագուհու» մրցամարտում գրանցվեց տեխնիկական ոչ-ոքի` հայուհու գլխամաշկի վնասվածքի պատճառով

Ֆոտոլուր

Սյուզի Կենտիկյան

Թեթև քաշային կարգում WBO, WIBF և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը պահպանեց իր տիտղոսները մեքսիկացի Արելի Մուչինոյի հետ մրցամարտում, որի երրորդ մրցափուլի 27-րդ վայրկյանին գրանցվեց տեխնիկական ոչ-ոքի: Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկը վնասվածք ստացավ, երբ մրցակիցների գլուխները հանկարծակի բախվեցին իրար:

Հուլիսի 17-ին` «Յունիվերսում» չեմպիոնների երեկոյի ընթացքում, Կենտիկյանը (27 հաղթանակ` 16-ը նոկաուտով) և Մուչինոն (11 հաղթանակ` 6 նոկաուտով, ոչ մի պարտություն, 1 ոչ-ոքի) հանդիպեցին Գերմանիայի Շվեղին քաղաքի «Կոնգրես» մարզասրահում: 10 մրցափուլից բաղկացած հանդիպման առաջին երկու ռաունդներն անցան հարվածների փոխանակմամբ, իսկ երրորդում գրանցվեց տեխնիկական ոչ-ոքի:

Սակայն մինչև մրցավարի կողմից խաղը դադարեցնելը, 22-ամյա հայուհին ավելի ուժեղ բռնցքամարտիկի տպավորություն էր թողնում, քանի որ 21-ամյա Մունչոյի համար լուրջ խնդիրներ էր ստեղծում` իր արագ կոմբինացիաներով և հուժկու հարվածներով:

Տեխնիկական ոչ-ոքին հնարավորություն տվեց Կենտիկյանին պահպանել իր կոչումները:
ԱրմենիաՆաուի էջերում