Արթուր Աբրահամն Անգելա Մերկելին բռնցքամարտիկի ձեռնոց է նվիրել

Արթուր Աբրահամն Անգելա Մերկելին բռնցքամարտիկի ձեռնոց է նվիրել

Photo: Photo Wende / www.boxen.com

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին բռնցքամարտիկի ձեռնոց է նվիրել:


Ինչպես տեղեկացնում է boxen.com կայքը, Մերկելն այցելել է Բեռլինից 20 կմ հեռավորության վրա գտնվող Կինբաումի մարզաճամբար, որտեղ հանդիպել է Աբրահամի հետ:

«Ես նրան նվիրել եմ բռնցքամարտիկի ձեռնոց, որը նա խոստացել է պահել իր աշխատասենյակում: Հուսով եմ` դրանք նրան հաջողություն կբերեն քաղաքական գործունեությունում: Կանցլերի հետ հանդիպումը մեծ պատիվ է ինձ համար: Մենք շատ հետաքրքիր թեմաների մասին ենք զրուցել»,- Մերկելի հետ հանդիպումից հետո ասել է Արթուր Աբրահամը:

ԱրմենիաՆաուի էջերում