Բաքուն խոստանում է ապահովել հայ բռնցքամարտիկների անվտանգությունը

Բաքուն խոստանում է ապահովել հայ բռնցքամարտիկների անվտանգությունը


Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները կբնակվեն մյուս թիմերից առանձին:


Ըստ Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Եվգենի Սուդակովի` նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ:

Պաշտոնյան բացատրել է, որ Ռուսաստանի թիմում նույնպես կան հայ բռնցքամարտիկներ` Դավիթ Հայրապետյանը (49 կգ) և Միշա Ալոյանը (52 կգ):

Ադրբեջանի մարզական ոլորտի պաշտոնյաները խոստացել են, որ անվտանգության համանման միջոցառումներ կձեռնարկվեն առաջնության անցկացման վայրում, որտեղ պետք է հանդես գան հայ մարզիկները:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան հինգ պաշտոնյա և ութ բռնցքամարտիկ, այդ թվում` Հովհաննես Դանիելյանը (49 կգ ք/կ), Հովհաննես Բոչկովը (56 կգ ք/կ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ ք/կ), Հրաչիկ Ջավախյանը (64 կգ ք/կ), Սամվել Մաթևոսյանը (69 կգ ք/կ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ ք/կ), Արթուր Խաչատրյանը (81 կգ ք/կ) և Արմեն Սիմոնյանը (+91 կգ ք/կ):

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 10-ը Բաքվում կայանալիք առաջնությանը կմասնակցեն 127 երկրի 685 մարզիկներ: Օլիմպիական ուղեգրեր կարող են նվաճել 1-8-րդ տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկները:

ԱրմենիաՆաուի էջերում