Շախմատ. Լինարեսում Արոնյանը վեց շախմատիստների մեջ զբաղեցրեց երրորդ հորիզոնականը
Վեց շախմատիստների մասնակցությամբ մրցաշարում անպարտելի մնացած հայազգի գրոսմայստերին հաղթանակը չօգնեց` վիճարկելու գլխավոր մրցանակը, որը բաժին հասավ բուլղարացի Վեսելին Տոպալովին (6,5 միավոր արդյունքով): Մասնակիցների վերջնական դասավորությամբ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (6 միավոր) երկրորդն է, որին հաջորդում է 5,5 միավորով երրորդ հորիզոնականում հանգրվանած Արոնյանը: Իսպանացի Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը, իսրայելցի Բորիս Գելֆանդը և ադրբեջանցի Հաշիմովը հավաքեցին 4-ական միավոր, սակայն համապատասխանաբար զբաղեցրին 4-րդ, 5-րդ և 6-րդ հորիզոնականները` ըստ իրենց ընթացիկ վարկանիշների: (Մրցաշարի ամբողջական արդյունքներին ծանոթանալու համար այցելեք պաշտոնական կայքը:) 2010 թ. մարտի 13-25-ը Արոնյանը կմասնակցի Ֆրանսիայի Նիս քաղաքում կազմակերպվող «կույր» և արագ շախմատի «Ամբեր» մրցաշարին: Նիսում Արոնյանի մրցակիցներն են լինելու նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզևիչը, Սերգեյ Կարյակինը, իսրայելցի Գելֆանդը, ադրբեջանցի Հաշիմովը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը և Ռուսլան Պոնոմարյովը, կուբացի Լինիեր Դոմինգեսը և հոլանդացի Յան Սմիթսը: 2009 թ. «Ամբերի» մրցաշարի ընդհանուր հաղթողը Արոնյանն էր:
Other Articles in Շախմատ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.