Հայաստանում շախմատը սպորտի արքան է, իսկ գրոսմայստերները` աստղեր

Հայաստանում շախմատը սպորտի արքան է, իսկ գրոսմայստերները` աստղեր


Խմբագրի կողմից. London’s Independent թերթում հրապարակված հոդվածում Հայաստանի մասին ասվում է, թե «երկիրը, որտեղ շախմատի նկատմամբ առանձնակի վերաբերմունք կա, սեպտեմբերին կայանալիք շախմատի օլիմպիադային սպասում է այնպիսի մոլեգին ոգևորությամբ, ինչպես շատ երկրներում աշխարհի ֆուտբոլի գավաթի խաղերին»: Այդ «մոլեգին»-ը, սակայն, այստեղ ապրողներիս համար նորություն է: Ինչևէ...


Ամեն օր երեկոյան հեռուստատեսությամբ լուրերով հայ գրոսմայստերների մասին խոսում են որպես սպորտի աստղերի, իսկ հաղթանակները նշում ինչպես ազգային տոն. Հայաստանում շախմատը սպորտի արքան է:


Փոքր, մեկուսացված և աղքատ երկրների շարքին դասվող նախկին խորհրդային Հայաստանը, այդուհանդերձ, շախմատային աշխարհում գերտերություն է, որը հաղթանակներ է տոնում միջազգային մրցաշարերում և բարձր հորիզոնականներ զբաղեցնում վարկանիշային աղյուսակներում:

Մինչ Հայաստանի հավաքականը պատրաստվում է սեպտեմբերին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայանալիք շախմատի օլիմպիադային, երկիրը, որտեղ շախմատի նկատմամբ առանձնակի վերաբերմունք կա, օլիմպիադային սպասում է այնպիսի մոլեգին ոգևորությամբ, ինչպես շատ երկրներում ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերին:

«Հայերը խիստ տարված են շախմատով»,- ասում է Լյուդվիգ Շառոյանը, որը Երևանում Հայաստանի շախմատի տանը գարնան մի օր բազմաթիվ այլ մարդկանց նման արագ շախմատ է խաղում:

«Երբ երկիրդ ինչ-որ մարզաձևից ուժեղ է, մարդիկ սկսում են ավելի շատ երկրպագել այն: Իսկ հայերը շախմատից շատ ուժեղ են»,- ասում է նա:

Թեև Հայաստանն ընդամենը 3,2 մլն բնակչություն ունի, վերջին տարիներին կարողացել է գերազանցել ավանդաբար շախմատային այնպիսի գերտերությունների, ինչպիսիք են Ռուսաստանը և ԱՄՆ-ը, ինչպես նաև նոր հառնող աստղեր Չինաստանն և Հնդկաստանը:

Հայաստանի շախմատի հավաքականն նախորդ երկու շախմատի օլիմպիադաներում (2006 և 2008 թթ.) նվաճել է ոսկե մեդալ, իսկ դրանցից առաջ անցկացվող երկուսում` բրոնզե: Հայաստանն ունի 30 գրոսմայստեր: Այս կոչման են արժանացել աշխարհի ավելի քան 1000 լավագույն շախմատիստներ:

Աշխարհի լավագույն 100 շախմատիստների շարքում ընդգրկվածների թվով Հայաստանը երկրորդն է (երեք գրոսմայստեր) ԱՄՆ-ից հետո` նրան զիջելով մեկ շախմատիստով:

Ամբողջական հոդվածն անգլերենով կարող եք կարդալ այստեղ

ԱրմենիաՆաուի էջերում