Photo: www.chessbase.com
Կիրակի Արոնյան-Գելֆանդ մրցամարտում հաղթողին որոշելու համար անհրաժեշտ եղան լրացուցիչ խաղեր:
Կիրակի Իսպանիայում կայացած արագ շախմատի հեղինակավոր մրցաշարում, որին երեք գրոսմայստերներից զատ մասնակցում էր նաև հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը, պահանջվեց լրացուցիչ վճռորոշ խաղեր` պարզելու թեժ մրցակցության հաղթողին:
Կիսաեզրափակչում հաղթելով կուբացի շախմատի վարպետ Լենիեր Դոմինգեսին, Արոնյանը վաստակեց Լեոնում (հունիսի 3-6-ը) անցկացվող շախմատի 23-րդ մրցաշարի եզրափակչի ուղեգիր, որտեղ նա պետք է խաղար իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: Վերջինս կիսաեզրափակչում հաղթել էր իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոյին:
Կիրակի Լեոնում գրոսմայստերների միջև կայացած եզրափակիչ հանդիպումներն անցան լարված պայքարում: Երկու խաղերն ավարտվեցին ոչ-ոքի: www.chessbase.com շախմատային նորությունների կայքի հաղորդմամբ` Արոնյանը երրորդ խաղում առավելության հասավ Գելֆանդի նկատմամբ, սակայն չորրորդում զիջեց մրցակցին, ինչը պատճառ դարձավ կանոնակարգով նախատեսված լրացուցիչ երկու խաղերի անցկացման, որոնցում իսրայելցի շախմատիստը հաղթեց մրցակցին` նվաճելով մրցաշարի գավաթը: 2009 թ. արագ շախմատի աշխարհի չեմպիոն Արոնյանն այս անգամ ստիպված եղավ բավարարվել երկրորդ տեղով:
Լեոնի մրցաշարում Արոնյանի մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
http://www.chessbase.com/newsdetail.asp?newsid=6397
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.