Ֆոտոլուր
Նախագահ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը Ջերմուկում բացման արարողության ժամանակ:
Առաջիկա տասը օրերի ընթացքում Հայաստանի առողջարանային քաղաքում հնարավոր կլինի տեսնել ճանաչված, հանրահայտ կին շախմատիստների: 2010 թ. հունիսի 24-ից մինչև հուլիսի 5-ը Ջերմուկում կանցկացվի ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրի» 4-րդ մրցաշարը (Հենրիկ Գասպարյանի հուշամրցաշար):
Կին գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը կներկայացնեն Հայաստանը: Մրցաշարին կմասնակցեն նաև յոթ երկրներից մեկ տասնյակ այլ շախմատիստներ, այդ թվում` երեք աշխարհի նախկին չեմպիոններ` Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան), Շեն Յանը (Չինաստան) և Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա):
Մրցաշարի մյուս մասնակիցների թվում են` Հոու Յիֆանը (Չինաստան), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան), Սյու Յուհուան (Չինաստան), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան), Էլինա Դանիելյանը (Հայաստան), Բաիրա Կովանովան (Ռուսաստան) և Մարթա Ֆիերոն (Էկվադոր):
Մրցաշարի բացման արարողությանը կմասնակցեն նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Մրցաշարի և դրա ընթացքի մասին մանրամասն կարող եք տեղեկանալ
www.armchess.am Հայաստանի շախմատային կայքից:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.