Շախմատ. ՖԻԴԵ-ն տեղափոխում է հավակնորդների խաղերը Բաքվից Կազան
Սակայն, ինչպես հաղորդվում է, Ռուսաստանի խնդրանքով ՖԻԴԵ-ն փոխել է որոշումը: ChessBase շախմատային նորությունների առցանց կայքը հաղորդում է, որ որոշումն ընդունվել է ի հակառակ այն բանի, որ Ադրբեջանում կազմակերպիչների հետ արդեն պայմանագիր էր կնքվել, և նրանք նույնիսկ 150.000 դոլար էին փոխանցել ՖԻԴԵ-ի բանկային հաշվին: Նույն աղբյուրի համաձայն` Իլյումժինովը երեքշաբթի ասել է, որ մրցախաղերը կանցկացվեն Ռուսաստանի Կազան քաղաքում: Առցանց կայքի հաղորդմամբ` մի քանի օր առաջ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան նամակով դիմել էր ՖԻԴԵ-ին` խնդրելով խաղերը տեղափոխել Կազան: Պարբերականը չի մասնավորել, թե ո´րն է Ռուսաստանի նման խնդրանքի ստույգ պատճառը, սակայն նշել է, որ Արոնյանն ասել է, թե որպես հայ իր համար անվտանգ չէ Ադրբեջանում խաղալը, մի երկրում, որի հետ Հայաստանը հակամարտում է Լեռնային Ղարաբաղի շուրջ 1990 թվականից: Մինչ այդ, մրցախաղերի մեկ այլ հավակնորդ` բուլղարացի Վեսելին Տոպալովը բաց նամակ էր հրապարակել, որում հրաժարվում էր Ռուսաստանում խաղալուց: ՖԻԴԵ-ի վերջին հայտարարությունը հաստատում է, որ մրցախաղերի ութ մասնակիցները չեն փոխվել: Նրանք են` Կարլսենը, Կրամնիկը, Արոնյանը, Տոպալովը, Ռաջաբովը, Կամսկին, Գելֆանդն ու Մամեդյարովը: Հաղթողը կդառնա 2011 թ. աշխարհի չեմպիոնի համար խաղի հավակնորդ:
Other Articles in Շախմատ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.