Շախմատ. Արոնյանը դրամատիկ պայքարում ոչ-ոքի է խաղում Ռուսաստանում մեկնարկած հավակնորդների մրցախաղերում
Մայիսի 3-27-ն ընթացող մրցաշարին մասնակցում են աշխարհի 8 առաջատար գրոսմայստերներ (Արոնյանը, ըստ ՖԻԴԵ-ի, նրանցից ամենաբարձր վարկանիշն ունի): Այս մրցաշարում, որտեղ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից, կորոշվի, թե ով է հաջորդ տարի ձեռնոց նետելու աշխարհի ներկայիս չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդին: Հինգշաբթի Գրիշչուկի հետ քառորդ երզրափակչի չորս խաղերից առաջինում Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և ողջ խաղի ընթացքում ակտիվ պայքարում էր` լուրջ խնդիրներ ստեղծելով ռուս գրոսմայստերի համար: Մի պահ նույնիսկ Արոնյանի հաղթանակը կասկածից վեր էր թվում: Խաղի մեկնարկից յոթ ժամ անց սպիտակները դեռևս ձգտում էին հաղթանակի, սակայն մի պահ սևերին հաջողվեց ոչ-ոքիի հավանականությունը հասցնել 50 տոկոսի: 70 քայլից հետո, երբ Գրիշչուկի` հաշտության դաշինք կնքելու հավանականությունը շարունակում էր 50 տոկոս մնալ, մրցակիցները ժամանակի առումով ցայտնոտի մեջ հայտնվեցին, և Արոնյանը ստիպված եղավ բավարարվել ոչ-ոքիիով: Երկրորդ թեժ մրցափուլը տեղի կունենա ուրբաթ, և իմաստուն խաղի հայ վարպետը հանդես կգա սև խաղաքարերով: Քառորդ եզրափակչի չորս հանդիպումները կավարտվեն մայիսի 8-ին: Ոչ-ոքիի դեպքում մրցակիցները կշարունակեն պայքարը մայիսի 9-ին, մինչև որոշվի հաղթողը, որն էլ կանցնի կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի քառորդ եզրափակչի մյուս` Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ: Քառորդ եզրափակչի մյուս երկու զույգերն են Վեսելին Տոպալովը (Բուլղարիա)-Գատա Կամսկին (ԱՄՆ) և Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան): (Առաջին մրցափուլի բոլոր չորս խաղերն ավարտվել են ոչ-ոքիի): Աշխարհի չեմպիոնին ձեռնոց նետելու Արոնյանի նախորդ` 2007 թ. փորձն ավարտվել է անհաջողությամբ, քանի որ 8 խաղացողների մասնակցությամբ հավակնորդների մրցաշարում հայազգի գրոսմայստերն իր մրցելույթներն ավարտել էր ընդամենը 7-րդ տեղում: (Մրցաշարի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ http://kazan2011.fide.com).
Other Articles in Շախմատ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.