Շախմատ. Հայաստանը Ադրբեջանի հետ ոչ-ոքի խաղից հետո աշխարհի չեմպիոն դառնալու լավ հնարավորություն ունի
Երկուշաբթի Չինաստանում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում Ռաուֆ Մամեդովի հետ խաղում Բաքվում ծնված հայազգի շախմատի վարպետը նշանակալի հաղթանակ տոնեց, և Հայաստան-Ադրբեջան մրցամարտը խաղաղ ելք ունեցավ (2:2): Մինչ այդ Գաբրիել Սարգսյանը պարտվել էր Շահրիար Մամեդյարովին, իսկ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի էին խաղացել Թեյմուր Ռաջաբովի և Վուգար Գաշիմովի հետ համապատասխանաբար առաջին և երկրորդ խաղատախտակների վրա: Նման արդյունքը Հայաստանին ընդհանուր հաշվով հաղթանակ տոնելու լավ հնարավորություն է ընձեռում: 8 մրցափուլում վաստակելով 13 միավոր` Հայաստանի հավաքականը երկու միավորով առաջ է երկրորդ տեղում ընթացող Ուկրաինայից: Վերջին` 9-րդ փուլում երկու թիմերը հանդես կգան երեքշաբթի: Գավաթին տիրանալու համար Հայաստանին կբավարարի ոչ-ոքին: Մինչ օրս Նինբոյում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը մնացել է անպարտելի` հաղթանակներ տոնելով Իսրայելի, Եգիպտոսի, Չինաստանի, Հնդկաստանի, Հունգարիայի նկատմամբ ու խաղաղ դաշինք կնքելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հավաքականների հետ: Աշխարհի թիմային առաջնության մանրամասներին և արդյունքներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ` ningbo2011.fide.com:
Other Articles in Շախմատ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.