Շախմատ. Հայաստանի կանանց հավաքականը ցավալի պարտություն է կրում Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնությունում
Ավելի վաղ Հունաստանի ընտրանուն պարտության մատնելուց հետո Հայաստանի ներկայացուցիչները (գրոսմայստեր Էլինա Դանիելյան, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյան, միջազգային վարպետ Լիլիթ Գալոյան, գրոսմայստեր Մարիա Կուրսովա) 1,5:2,5 հաշվով զիջել էին Վրաստանի շախմատիստուհիներին: Չորեքշաբթի կայանալիք 4-րդ մրցափուլից առաջ, երբ հայ շախմատիստուհիները ուժերը կչափեն Հնդկաստանի ներկայացուցիչների հետ, Հայաստանի ընտրանին վեցերորդ տեղում է մրցաշարում, որին մասնակցող 10 երկրների թվում են նաև Ռուսաստանը, Վիետնամը, Թուրքիան, Ուկրաինան և Հարավային Աֆրիկան: Մրցաշարը, որում ընդգրկված թիմերը պետք է մեկական հանդիպում անցկացնեն իրար հետ, կավարտվի դեկտեմբերի 25-ին: Մրցաշարային ընթացիկ աղյուսակին և առաջնության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` wwct2011.tsf.org.tr
Other Articles in Շախմատ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.