Սպորտ. 2010 թ. սկզբի Հայաստանի հաղթանակներն ու պարտությունները
Արոնյանի գլխավորած Հայաստանի հավաքականը պարտության մատնեց սեփական հարկի տակ հանդես եկող Թուրքիայի ընտրանուն Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր: Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, որը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում ներկայումս զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը, որոնք խաղում են երկրորդից չորրորդ խաղատախտակների վրա, ինչպես նաև երկու պահեստային խաղացողներ` Տիգրան Լ. Պետրոսյանը և Տիգրան Քոթանջյանը: Հայաստանի շախմատիստները 13 միավորով կիսում են 4-5-րդ տեղերը Իսրայելի հետ: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի հավաքականները, որոնցից յուրաքանչյուրն ունի 15,5-ական միավոր: Երրորդ հորիզոնականը 13,5 միավորով զբաղեցնում է Ադրբեջանի ընտրանին: (Հունվարի 3-14-ը անցկացվող առաջնությանը մասնակցում են տասը թիմ: Հայաստանի մրցակիցներն են Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Եգիպտոսը, Բրազիլիան և Հունաստանը:) Առաջնության սկզբում` հունվարի 5-ին, Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց (1,5: 2,5) Ադրբեջանի ներկայացուցիչներից, սակայն շուտով վերականգնեց կորցրածը` հաղթելով Իսրայելի ուժեղ հավաքականին (2,5 :1,5): Այնուհետև Հայաստանը ներկայացնող շախմատիստները հաջողության հասան առաջնությունը հյուրընկալող Թուրքիայի հավաքականի նկատմամբ (3,5:0,5): Բրազիլիայի ընտրանին նույնպես զիջեց օլիմպիական չեմպիոններին (2,5:1,5): (Թուրքիայի նկատմամբ Հայաստանի հաղթանակը ցնծությամբ ընդունեցին հայ մարզասերները, ովքեր այն դիտեցին որպես ինչ-որ առումով վրեժ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից, որի ղեկավարը, իմիջիայլոց, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Նման վերաբերմունքի առիթը հիմնականում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի` Աշխարհի գավաթի որակավորման խաղերում Թուրքիայի ընտրանու հետ մրցապայքարում երկու պարտություններն էին, այդ թվում` անցյալ տարվա հոկտեմբերի 14-ին Բուրսայում կրած անհաջողությունը: Այդ պարտություններից վիրավորված հայ երկրպագուները հրաժարվում էին ընդունել երկու հավաքականների խաղամակարդակների մեծ տարբերությունը: Խորհրդային ժամանակաշրջանում հայերը ֆուտբոլային լավ ավանդույթներ ունեին: Սարգսյանը և նրա թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլը ֆուտբոլայի այս հանդիպումները օգտագործեցին որպես առիթ` կարգավորելու երկու պետությունների միջև խզված հարաբերությունները: Այս «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքները, ի տարբերություն ֆուտբոլային խաղերի, դեռևս պարզ չեն:) Վերջին արդյունքներին ծանոթանալու համար այցելե´ք առաջնության պաշտոնական կայքէջը` http://wtcc2009.tsf.org.tr/ Բասկետբոլ. 2009/2010 Եվրագավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի «Հատիս»-«Նադեժդա» պատասխան հանդիպման ժամանակ Երևանի ակումբին, որը դարձավ 2009 թ. մարզական սենսացիան, անհրաժեշտ է մրցակցին հաղթել 11 միավորի առավելությամբ: Հանդիպումը կանցկացվի հինգշաբթի Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում: Երկու թիմերի միջև առաջին խաղը անցկացվեց հունվարի 7-ին Երևանում: Մարզական ասպարեզ վերադարձած կանանց բասկետբոլի թիմը` «Հատիսը», սեփական հարկի տակ 80:69 հաշվով պարտվեց ռուսաստանյան ակումբին: Անցյալ տարվա վերջին Եվրագավաթի խաղարկության F խմբում ընդգրկված «Հատիսը», որի կազմում հանդես են գալիս Սերբիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և Ճամայկայից բասկետբոլիստուհիներ, մեծ հաջողություն ունեցավ` որակավորման փուլից անցնելով «փլեյ-օֆ»: Վերջին 20 տարիների ընթացքում «Հատիսն» առաջին անգամ էր մասնակցում նման կարևոր առաջնության: «Հատիսի» հաջողությանը նպաստեցին օրեցօր ստվարացող բասկետբոլի երկրպագուների բանակը և մի քանի հովանավորներ: Հայաստանի մայրաքաղաքը ներկայացնող թիմը երկու անգամ հաղթեց Թուրքիայի «Բեշիկթաշ» թիմին` գոհացնելով հայ մարզասերներին, որոնց հետաքրքրությունը բասկետբոլի նկատմամբ էլ ավելի մեծացավ: «Հատիսը» հաղթանակ տոնեց նաև սեփական հարկի տակ ռուսաստանյան «Չևակատա» թիմի նկատմամբ: Այսպիսով Երևանի բասկետբոլի ակումբը խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը` հզոր մրցակից Հունաստանի «Սոնի Աթինաիկոսից» հետո: Թեև «Հատիսի» առաջատար խաղացողներից մեկը` Մաուրիտա Ռեյդը, հեռացավ թիմից դեկտեմբերի վերջին` ձմեռային ընդմիջման ընթացքում, ակումբի կազմում ընդգրկվեցին երկու նոր խաղացողներ` Ամանդա Ջեքսոնը (ԱՄՆ) և Ադեոլա Օրանռևայուն (Նիգերիա): «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը լիահույս է, որ իր թիմն ի վիճակի է հասնելու լավ արդյունքի պատասխան խաղում և անցնելու հաջորդ փուլ:
Other Articles in Այլ մարզաձևեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.