Օլիմպիական խաղեր. Վանկուվերում Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ
Արագավազքի և լեռնադահուկային մարզաձևերում հանդես կգան Սերգեյ Միքայելյանը (Աշոցք) և Քրիստինե Խաչատրյանը (Գյումրի), իսկ ամերիկահայ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը և Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր)` հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք մարզաձևերում: Հայաստանի գեղասահորդները, որոնք մեր երկիրը ներկայացրել էին 2006 թ. ձմեռային օլիմպիական խաղերում, այս տարի չանցան որակավորման փուլը: Հայաստանի փոքր հավաքականը 1994-ից հինգերորդ անգամ է մասնակցում ձմեռային օլիմպիական խաղերին և մինչ օրս ոչ մի մեդալ չի նվաճել: Իտալիայի Թուրին քաղաքում 2006 թ. անցկացված օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում էին հինգ մարզիկ (երկու դահուկավազորդ, մեկ լեռնադահուկորդ և մեկ զույգ գեղասահորդ), որոնք բոլորն էլ անհաջող ելույթ ունեցան, հատկապես դահուկորդները, որոնք մրցելույթներն ավարտեցին վերջին և նախավերջին տեղերում: Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ամենամեծ հավաքականը (ինը մարզիկ) եղել է 2002 թ. ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթիիում: Ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստվող Հայաստանի հավաքականի մասին առաջիկա նորություններին ծանոթանալու համար այցելե´ք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայք` www.armnoc.am:
Other Articles in Այլ մարզաձևեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.