Հայաստանի հավաքականը Վանկուվերում
Անկախությունից հետո Հայաստանի փոքրաթիվ հավաքականը հինգերորդ անգամ է մասնակցում ձմեռային օլիմպիական խաղերին: Վանկուվերի օլիմպիական խաղերին կմասնակցեն 85 երկիր ներկայացնող ավելի քան 5000 մարզիկ, որոնք մրցելու են 15 մարզաձևերում 86 մեդալի համար: Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող բոլոր չորս մասնակիցներն էլ դահուկորդներ են, երկուսը` սովորական, երկուսը` լեռնադահուկորդ: Նրանց մասին կարդացե´ք այստեղ` Հայաստանի համար առաջին մրցութային օրը փետրվարի 15-ին է: Այդ օրը հանդես կգա Սերգեյ Միքայելյանը 15 կմ մրցավազքում: Այնուհետև նույն մարզաձևում կանանց մրցապայքարում հանդես կգա Քրիստինե Խաչատրյանը: Փետրվարի 21-ին և 27-ին հայ լեռնադահուկորդներ Արսեն Ներսիսյանը և Անի-Մաթիլդա Սերեբրակյանը կմրցեն, համապատասխանաբար, կանանց և տղամարդկանց ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք ձևերում: Ո´չ Հայաստանի սպորտի պաշտոնյաները և ո´չ էլ մարզասերները Վանկուվերից հայերից մեդալներ չեն ակնկալում: Լավագույն 20-ի մեջ մտնելն իսկ Հայաստանի ցանկացած ներկայացուցչի համար կարող է հաջողություն համարվել: Այդուհանդերձ, եթե ինչ-որ մեկին հաջողվի նվաճել ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալ, Հայաստանի օլիմպիական կոմիտեն կշնորհի, համապատասխանաբար, 30 000, 20000 կամ 10 000-ական դոլար:
Other Articles in Այլ մարզաձևեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.