Օլիմպիական խաղեր 2010. հայաստանցի լեռնադահուկորդը չի հատում Վանկուվերի զառիթափի եզրագիծը
22-ամյա ծաղկաձորցի լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանն արդեն բավական հետ էր մնացել Վիսլեր Քրիքսայդում մրցող առաջատար 30 մարզիկներից, երբ մրցավազքի կեսից սկսեց սայթաքել: Ներսիսյանը և մրցավազքին մասնակցող մոտ 10 լեռնադահուկորդ վայր ընկան մրցելույթի ընթացքում: Մասնագետները նախքան մրցավազքի մեկնարկը քննարկում էին վազքուղու համապատասխանության հարցը` եղանակով պայմանավորված: Թեև Ներսիսյանը չհատեց սահմանագիծը, երկու մարզիկ նույնիսկ չմեկնարկեցին: Փետրվարի 27-ին (Երևանի ժամանակով 22:00-ին) Ներսիսյանը այս օլիմպիական խաղերում մեկ անգամ ևս հանդես կգա, այս անգամ` ոլորավայրէջք մրցաձևում: Ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Մինչ այդ, ծագումով ամերիկացի Հայաստանի ներկայացուցիչ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը` Սան Ֆրանցիսկոյի համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհին, կմրցի հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք մրցաձևերում, համապատասխանաբար, փետրվարի 24-ին և 26-ին (երկու մրցաձևերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 20:00-ին): Օլիմպիական խաղերի դահուկավազքային մարզաձևում Հայաստանը ներկայացնող երկու մարզիկներ իրենց մրցելույթներն ավարտեցին` բավական հետ մնալով առաջատարներից: Երկուշաբթի լավատեսորեն տրամադրված գյումրեցի 20-ամյա Քրիստինե Խաչատրյանը 10 կմ կանանց դահուկավազքին մասնակցող 78 մասնակիցների շարքում իր մրցելույթն ավարտեց 76-րդը (34:17,5 արդյունքով): Նույն օրը Աշոցքից 17-ամյա Սերգեյ Միքայելյանը 15 կմ տղամարդկանց դահուկավազքում ավելի հաջող հանդես եկավ` 95 մասնակիցների շարքում մրցելույթն ավարտելով 70-րդը (37:58,9 արդյունքով)` հետ մնալով շվեյցարիացի առաջատարից 4:22,6 րոպեով: (21-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մասին մանրամասն կարդացե´ք պաշտոնական կայքում :)
Other Articles in Այլ մարզաձևեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.