Օլիմպիական խաղեր 2010. մեկ այլ հայազգի լեռնադահուկորդ չհատեց եզրագիծը Վանկուվերում
Սան Ֆրանցիսկոյի համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհին հայտնվեց այն 17 մարզուհիների թվում, որոնք Վիսլեր Քրիքսայդում անցկացվող մրցումներում չկարողացան հասնել եզրագծին: Այս մրցաձևում մասնակցում էին ընդհանուր հաշվով 86 մարզուհի: Կանադայում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող չորս մարզիկներից Սերեբրակյանը վերջինն էր: Խաղերի ամբողջական արդյունքներին ծանոթացեք այստեղ: Նախորդ օրը Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ` 22-ամյա Արսեն Ներսիսյանը, տղամարդկանց հսկա ոլորավայրէջք մրցաձևում, որին մասնակցում էին ավելի քան հարյուր մարզիկ, նույնպես չէր հատել եզրագիծը: Սերեբրակյանը և Ներսիսյանն ընթացիկ օլիմպիական խաղերում հանդես են գալու մեկ անգամ ևս` արդեն ոլորավայրէջք մրցաձևում, համապատասխանաբար, փետրվարի 26-ին և 27-ին: Դահուկավազք մրցաձևում երկու հայազգի մարզիկներն էլ իրենց մրցելույթներն ավարտեցին` բավական հետ մնալով եզրափակիչ անցած մարզիկներից: Փետրվարի 15-ին լավատեսորեն տրամադրված գյումրեցի 20-ամյա Քրիստինե Խաչատրյանը 10 կմ կանանց դահուկավազքին մասնակցող 78 մասնակիցների թվում իր մրցելույթն ավարտեց 76-րդը (34:17,5 արդյունքով): Նույն օրը Աշոցքից 17-ամյա Սերգեյ Միքայելյանը 15 կմ տղամարդկանց դահուկավազքում ավելի հաջող հանդես եկավ` 95 մասնակիցների թվում իր մրցելույթն ավարտելով 70-րդը (37:58,9 արդյունքով)` 4:22,6 րոպեով հետ մնալով շվեյցարիացի առաջատարից: (21-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մասին մանրամասն կարդացե´ք պաշտոնական կայքում :)
Other Articles in Այլ մարզաձևեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.