Օլիմպիական խաղեր 2010. մրցավարները չհաշվեցին Վանկուվերում եզրագիծը հատած միակ հայ մարզիկի մրցելույթը
Մրցավարների այս որոշման պատճառով (հայաստանցի լեռնադահուկորդը ոլորավայրէջքի ընթացքում սխալ էր թույլ տվել) Սերեբրակյանը 87 մասնակիցների թվում կզբաղեցնի 68-րդ տեղը: Մրցաձևի 16 մասնակիցներ կամ չէին կարողացել ավարտել իրենց մրցելույթները, կամ էլ Սերեբրակյանի բախտին էին արժանացել: (Մրցաշարի ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ` http://www.vancouver2010.com/olympic-alpine-skiing/schedule-and-results/ladies-slalom-1st-run_asw020101Hv.html)) Փետրվարի 24-ին Վիսլեր Քրիքսայդում`հսկա ոլորավայրէջք մրցաձևի իր նախորդ մրցելույթում, Սերեբրակյանը չէր հատել եզրագիծը: Նախորդ օրը նրա թիմակից Արսեն Ներսիսյանին նույնպես չէր հաջողվել հատել եզրագիծը: 22-ամյա ծաղկաձորցի մարզիկը տղամարդկանց ոլորավայրէջք մրցաձևում արժանացել էր Սերեբրակյանի բախտին, և շաբաթ նրա մրցելույթը մրցավարները չէին հաշվել: Նա հայտնվեց չորս մարզիկների թվում, որոնց մրցելույթը չէր հաշվվել: Եվս 43 դահուկորդ չէին հատել եզրագիծը, իսկ մեկը չէր էլ մեկնարկել: (Մրցաշարային ամբողջական աղյուսակին ծանոթացեք այստեղ` http://www.vancouver2010.com/olympic-alpine-skiing/schedule-and-results/mens-slalom-1st-run_asm020101Je.html)) Երկու հայազգի դահուկորդներ էլ ավարտեցին դահուկավազք մրցաձևում իրենց մրցելույթները` բավական հետ մնալով առաջատար մարզիկներից: Փետրվարի 15-ին կանանց 10 կմ դահուկավազքում գյումրեցի Քրիստինե Խաչատրյանը 78 մասնակիցների մեջ իր մրցելույթն ավարտեց 76-րդը (34:17,5 ժամանակում): Նույն օրը Սերգեյ Միքայելյանն ավելի հաջող հանդես եկավ տղամարդկանց 15 կիլոմետրանոց դահուկավազքում: 17-ամյա հայազգի մարզիկը, որը Հայաստանի ամենացուրտ շրջանից` Աշոցքից է, 95 մասնակիցների մեջ 70-րդն էր: Միքայելյանը ցույց տվեց 37:58,9 րոպե արդյունք` 4:22,6 րոպեով հետ մնալով այս մարզաձևում հաղթող ճանաչված Շվեյցարիայի ներկայացուցչից: (21-րդ ձմեռային օլիմպիական խաղերի, այդ թվում` Հայաստանի հավաքականի մասին ամբողջական տեղեկություններ կարելի է ստանալ օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում` www.vancouver2010.com)
Other Articles in Այլ մարզաձևեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.