ԱՄՆ սնոուբորդիստները գալիս են Հայաստան որպես սպորտի դեսպանորդներ
Հնգօրյա ուղևորության ընթացքում Ստեքհաուսը և Քոմսթոքը կայցելեն Երևան և Ծաղկաձոր: Երևանում սպորտի դեսպանորդները կհանդիպեն միջին դպրոցի աշակերտների, ռեժիսոր ուսանողների և կին մարզիկների հետ` քննարկելու կանանց և աղջիկների համար սպորտով զբաղվելու կարևորությունը: Ծաղկաձորում նրանք կվարեն սնոուբորդինգի երկու դասընթացներ, հանդես կգան մրցելույթներով և որպես մրցավար կսպասարկեն մի մրցում: Ամբեր Ստեքհաուսը 2003 թ. հաղթող է ճանաչվել «Սնոուբորդ տուրի» ոլորավայրէջք մրցաձևում (ազատ ոճ): Այդ օրից նա հղկել է իր հմտությունները` այս մարզաձևում լավագույնը ճանաչվելու համար: 2007 թ. նա պաշտպանեց իր կոչումը և ճանաչվեց Ամերիկայի թիվ մեկ սնոուբորդիստը «Սնոուբորդ տուրի» ոլորավայրէջք մարզաձևում: Սնոուբորդինգից զատ, Ստեքհաուսը կայացած ռեժիսոր է, որը մի քանի ֆիլմ է նկարահանել, այդ թվում` «Սիրո տանջանքները», «Զովացուցիչ ըմպելիքներ», ինչպես նաև կին սնոուբորդիստների մասին երկու նորարարական ֆիլմ` «Կարծես թե» և «Ռո շամ բո»: Էրին Քոմսթոքը հմուտ սնոուբորդիստ է, որը մի շարք լուրջ հաջողությունների է հասել, այդ թվում` 2008 թ. ոլորավայրէջք մրցաձևի «Աբոմինեյբլ սնոու ջեմ» (ASJ) մրցումներում զբաղեցրել է առաջին տեղը: Վեց անգամ մասնակցել է ESPN ԱՄՆ ձմեռային X-խաղերին, ինչպես նաև բազմիցս նկարահանվել է սնոուբորդինգի մասին պատմող ֆիլմերում, այդ թվում` «Կարծես թե», «Ռո շամ Բո», «Տես իմ տեսածը», «Քշում եմ Փարք սիթիում», «Սիթի, Փարք սիթի», «Կեցվածք» և «ԼաԼաԼենդ» ֆիլմերում: Սպորտի դեսպանորդները ծառայում են որպես իրենց մարզաձևի դեսպաններ արտասահմանյան ծրագրերում, որոնց ընթացքում անցկացվում են ուսումնական վարժանքներ և թիմ կառուցելու միջոցառումներ: Նրանք նաև երիտասարդ մասնակիցներին ներգրավում են առաջնորդի հատկանիշների կարևորության և բազմազանության նկատմամբ հարգանքին առնչվող երկխոսության մեջ: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար:
Other Articles in Այլ մարզաձևեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.