Առաջին հաղթանակը. տափօղակով հոկեյի առաջնությունում Հայաստանը պարտության է մատնում Հարավաֆրիկյան Հանրապետությանը
Հայ հոկեյիստը տոնում է ՀԱՀ հավաքականի դարպասին խփած գոլը, ապրիլի 14, 2010 թ. Երևանի «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում հայ հոկեյիստների` 9:2 վերջնական հաշվով (4:1, 3:1, 2:0) տարած հաղթանակը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականն ավելի ուժեղ էր մրցակցից: Առաջին մրցափուլի մյուս հանդիպմանը Հյուսիսային Կորեան 22:1 հաշվով հաղթեց Մոնղոլիային: Հինգշաբթի երեկոյան Հայաստանի հաջորդ մրցակիցը կլինի Հյուսիսային Կորեայի հավաքականը: (Առաջնության արդյունքներին և մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ ՏՀՄՖ-ի պաշտոնական կայքում). ՏՀՄՖ-ի առաջնություններում երրորդ դիվիզիոնն ամենաթույլն է և բաժանված է երկու ենթախմբերի՝ Ա և Բ, որոնք հավասար կարգավիճակում են: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված հավաքականներն ամեն տարի մասնակցում են մրցաշարերի` պայքարելով ավելի բարձր խումբ անցնելու համար: ՏՀՄՖ-ի հիմնական առաջնությանը մասնակցում է 16 երկիր, որոնք ներկայացնում են տափօղակով հոկեյի ուժեղագույն հավաքականները, այդ թվում` Կանադայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի Հանրապետության, Սլովակիայի և այլ երկրների ընտրանիները: Հայաստանը 1999 թ. ՏՀՄՖ անդամ է: Ներկայումս Հայաստանի տղամարդկանց հիմնական հավաքականը պաշտոնապես վերջինն է 48 անդամ երկրների մեջ: (Աղյուսակն ամբողջությամբ կարդացե´ք այստեղ). 2005 թ. աշխարհի երրորդ դիվիզիոնի առաջնության ժամանակ կրած ծանր պարտությունից (ներառյալ` 0:48 հաշվով Մեքսիկայից կրած պարտությունը) հետո Հայաստանը փոքր-ինչ բարելավեց դիրքերը` տանելով մի քանի հաղթանակ, ի թիվս որոնց` 2006 թ. Իռլանդիայի (6:0) և Լյուքսեմբուրգի (10:6) նկատմամբ: Հենց այդ տարի Հայաստանն իր ամենաբարձր տեղը զբաղեցրեց հինգ երկրների մասնակցությամբ դիվիզիոնում` հանգրվանելով մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում և ձեռքից բաց թողնելով ավելի բարձր դիվիզիոն անցնելու հնարավորությունը:
Other Articles in Այլ մարզաձևեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.