Չվերթ չկա. հայ մարզիկները չեն կարողանում մեկնել Եվրոպայի առաջնություն
Իսլանդիայի հրաբուխը վերևից: Իսլանդիայում հրաբխի ժայթքումից հետո եվրոպական գրեթե բոլոր պետությունները դադարեցրել էին չվերթները (ներկայումս չվերթները վերականգնվել են մասամբ), ինչի պատճառով էլ Հայաստանը չի կարողացել Երևանից մեկնել Լոնդոն, որտեղից էլ պետք է ուղևորվեր Բիրմինգեմ։ Ստեղծված իրավիճակում Անգլիա չեն կարողացել ժամանել ևս մի քանի երկրների ներկայացուցիչներ։ Կազմակերպիչներն որոշել են առաջնությունը հետաձգել 1 օրով, սակայն Հայաստանի դեպքում դա փրկություն չէ, քանի որ Երևանից եվրոպական քաղաքներ չվերթներ առայժմ գրեթե չեն իրականացվում: Հավանական է, որ Հայաստանը չմասնակցի Եվրոպայի առաջնությանը, թեև ֆեդերացիայի ներկայացուցիչները շարունակում են ուղիներ փնտրել։ Փաստի առաջ է կանգնած նաև Ռուսաստանը, որը առաջնության ֆավորիտներից մեկն է։ Ռուսները դիմել են անգլիացիներին, որպեսզի առաջնությունը հետաձգվի ավելի երկար ժամանակով, սակայն ստացել են բացասական պատասխան: Ամեն դեպքում, մի քանի տասնյակ պետություններ պատրաստ են մասնացել Եվրոպայի առաջնությանը և այն կմեկնարկի ապրիլի 22-ին: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
Other Articles in Այլ մարզաձևեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.