Հիշեցում Հայաստանից ֆուտբոլի ազգային լիգային. եթե ցանկանում եք բարեկամներ ձեռք բերել «աղքատ» երկրում, ՀԱՂԹՈՂ ԹԻՄԻՑ մեզ մի քանի շապիկ ու գլխարկ ուղարկեք
Բայց եթե շապիկի վրայի գրությունը խաբում է, ապա լուսատախտակի վրայի հաշիվը (24:19) ոչ` ազդարարելով, որ փետրվարի 6-ին կայանալիք խոշոր մարզական միջոցառմանը կմասնակցի «Ստիլերզը»: Բա ի՞նչ են անելու «Կոնֆերանսի հաղթողներ» գրությամբ շապիկներն ու գլխարկները: «Վորլդ վիժն»-ի (World Vision) միջոցով որպես ֆուտբոլի ազգային լիգայի կողմից նյութական օգնություն ուղարկելու են Հայաստան, ինչպես նաև Զամբիա, Ռումինիա և Նիկարագուա: («Վորլդ վիժն»-ը քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է, որը կոչված է (թեև այս դեպքում առանձնապես ոչ) բարեփոխելու աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքը Հայաստանում և այլուր:) Երբ նվերները մարտին հասնեն Հայաստան, ձախողված «Ջետս»-ի հուշանվերների հետ կլինեն նաև Super Bowl Champion («Սուպեր բաուելի չեմպիոն») գրությամբ Փիթսբուրգի կամ Գրին Բեյի նախօրոք պատրաստած իրերը, որոնք կվկայեն ևս մի պարտված թիմի հօդս ցնդած հույսերը:
Other Articles in Այլ մարզաձևեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.