Ֆուտբոլ. ՈՒԵՖԱ-ն փորձում է խուսափել «Եվրո-2012»-ում Հայաստանի և Ադրբեջանի` նույն խմբում հայտնվելուցԼրատվամիջոցների հաղորդմամբ` անցյալ շաբաթ ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ փետրվարի 7-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալիք «Եվրո-2012»-ի ընտրական փուլի վիճակահանությունում կխուսափի նման ընտրությունից: «Եվրո-2008»-ի ընտրական փուլում Հայաստանը և Ադրբեջանը հայտնվել էին նույն խմբում, սակայն այս հավաքականների միջև հանդիպումները ՈՒԵՖԱ-ի կողմից չեղյալ հայտարարվեցին, քանի որ երկու երկրները չկարողացան համաձայնության գալ խաղերի անցկացման վայրի առնչությամբ: Հայաստանը ցանկանում էր, որ հանդիպումներից մեկը, ընդունված կարգի համաձայն, անցկացվի սեփական հարկի տակ, մյուսը` արտագնա, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում էր հյուրընկալել հայերին և առաջարկում էր որակավորման երկու խաղերն էլ անցկացնել չեզոք խաղադաշտում: ՈՒԵՖԱ-ն, հավանաբար, կխուսափի նաև նույն խմբում Ռուսաստանի և Վրաստանի հավաքականների հայտնվելուց: Երկու հարևան երկրները, ընդգրկված լինելով միջազգային որակավորման նույն խմբում, արդեն առիթ են ունեցել միմյանց հետ խաղալու, սակայն դա մինչև 2008 թ. օգոստոսին Հարավային Օսիայում ծավալված պատերազմն էր, որը հանգեցրեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վատթարացման և սուր հակամարտության: «Եվրո-2012»-ի որակավորման մրցաշարում (անցկացվելու է Լեհաստանում և Ուկրաինայում) ընդգրկված են վեց թիմերից բաղկացած վեց խումբ (A-F) և հինգ թիմերից բաղկացած երեք խումբ (G-I): Յուրաքանչյուր խմբում կողմերը խաղալու են սեփական հարկի տակ և արտագնա: Որակավորման խաղերն անցկացվելու են ըստ 2010 թ. սեպտեմբերի և 2011 թ. նոյեմբերի միջազգային ֆուտբոլի օրացույցի: Ինը հաղթող թիմերը և լավագույն արդյունքով երկրորդ տեղը զբաղեցրած մեկ թիմ կմասնակցեն եզրափակիչ մրցաշարին: Երկրորդ տեղը զբաղեցրած մյուս ութ թիմերը կմրցեն փլեյ-օֆ-ում:
Other Articles in Ֆուտբոլ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.