Առաջին հայ մարզիչը 2002-ից հետո. ՀՖՖ նախագահը կոչ արեց համախմբվել Հայաստանի ազգային հավաքականի շուրջ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը (աջ) և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հերքեց այն կարծիքը, թե մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանին մինչև «Եվրո-2012» որակավորման փուլի ավարտը հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելը կապված է ՀՖՖ ֆինանսական խնդիրների հետ: «Նախագահի պաշտոնում իմ 8 տարվա գործունեության ընթացքում ես ասել եմ, որ Հայաստանում չկա մարզիչ, ով կկարողանա գլխավորել Հայաստանի հավաքականը։ Բայց այժմ հայտնվել է մասնագետ, որ դա կարող է անել։ Վարդան Մինասյանը կարողացավ ինձ ապացուցել, որ լուրջ մարզիչ է»,- ասաց Հայրապետյանը` հավելելով, որ եթե Մինասյանը հաջողություններ ունենա, ապա պայմանագրի ժամկետի ավարտից հետո նույնպես կգլխավորի հավաքականը։ (www.ffa.am) Ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հայրապետյանն ասաց. «Վերջին ութ տարիների ընթացքում առաջին անգամ գլխավոր մարզչի պաշտոնում հայ մարզիչ է նշանակվել: Կցանկանայի, որ բոլորս միասին օգնենք հավաքականին, նպաստենք նրա հաջող ելույթներին»: Անցյալ տարվա ապրիլից` դանիացի Յան Պոուլսենից հետո, Մինասյանը Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնակատարն էր: ՀՖՖ-ն Մինասյանին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին հայտնեց փետրվարի սկզբին: 2002-ից Հայաստանի հավաքականը գլխավորել են օտարերկրացի մարզիչներ: Մինասյանից առաջ բոլոր մարզիչներին, բացի Իըն Փորթերֆիլդից (2006-2007 թթ.), ՀՖՖ-ն ազատել է աշխատանքից թիմի անհաջող ելույթների պատճառով: Հավաքականը համեմատաբար լավ արդյունքներ ցույց տվեց շոտլանդացի մարզչի ղեկավարությամբ, սակայն 2007 թ. սեպտեմբերին նա մահացավ քաղցկեղից: Մինասյանը, որը կհամատեղի «Փյունիկ» ակումբի մարզչի պարտականությունները հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հետ, կանգնած է դժվարին խնդրի առաջ` բարելավելու պաշտոնական խաղերում Հայաստանի հավաքականի արդյունքները: (Մինչև այսօր նրա ղեկավարությամբ Հայաստանն իր հաշվին գրանցել է մեկ հաղթանակ և հինգ պարտություն:) Ուրբաթ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Մինասյանն ասաց, որ կաշխատի խթանել մրցակցությունը հավաքականի ներսում` մեկնարկային կազմում հայտավորվելու համար, այդ կերպ հասնելով ավելի բարձր խաղամակարդակի և արդյունքների: «Եվրո-2012»-ի որակավորման փուլում` B խմբում, Հայաստանի մրցակիցներն են Ռուսաստանը, Սլովակիան, Իռլանդիայի Հանրապետությունը, Մակեդոնիան և Անդորրան: Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերին:
Other Articles in Ֆուտբոլ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.