Ֆուտբոլ. այս մրցաշրջանի առաջին ընկերական հանդիպմանը Հայաստանը պարտություն կրեց, պատանիները հաղթեցին Իռլանդիային
Մինչև 58-րդ րոպեն սեփական դարպասը գնդակ ընդունելը Հայաստանի հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ բաց թողեց հաշիվը բացելու մի քանի լավ հնարավորություն: Մեկ րոպե անց երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Արարատ Մելքոնյանի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը Պաչաջյանի կողմը, և Լևոնը հավասարեցրեց հաշիվը: 15 րոպե անց Մելքոնյանի սխալից օգտվեց Բելառուսի կիսապաշտպան Ալեքսանդր Հլեբը, որը գնդակով հայտնվելով Հայաստանի հավաքականի դարպասի մոտ` կարճ տարածությունից գրավեց այն` առաջ մղելով իր թիմին: 84-րդ րոպեին Բելառուսը երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Կրկին արդյունավետ խաղաց Հլեբը, որի ճշգրիտ փոխանցմամբ Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակում հայտնված նրա թիմակիցը դարձավ հերթական գոլի հեղինակ: Մինչև աշուն Հայաստանը պաշտոնական խաղեր չի անցկացնի: Հավաքականի մարզիչը վերջերս հույս հայտնեց, որ կխթանի մրցակցությունը թիմի ներսում` խաղամակարդակը բարձրացնելու և ավելի լավ արդյունքների հասնելու համար: ՈՒԵՖԱ-ի «Եվրո-2012» որակավորման խաղերում B խմբում Հայաստանի մրցակիցներն են Ռուսաստանը, Սլովակիան, Իռլանդիայի Հանրապետությունը, Մակեդոնիան և Անդորրան: Մարտի կեսին վեց երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչները կհանդիպեն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում` որոշելու խաղերի ժամանակացույցը, որոնք կայանալու են 2010 թ. սեպտեմբերից մինչև 2011 թ. նոյեմբեր: (Աղբյուրը` www.ffa.am:) Մինչ այդ Հայաստանի երիտասարդական հավաքականը Իռլանդիայի Հանրապետության հետ արտագնա խաղում տոնեց հերթական հաղթանակը: Առաջին խաղակեսում Լևոն Հայրապետյանի և Գևորգ Ղազարյանի խփած 2 գոլերը հաղթանակ պարգևեցին Հայաստանին (2:1): Նոյեմբերին Երևանում անցկացված առաջին խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր իռլանդացիներին 4:1 հաշվով: Հայաստան-Իռլանդիա խաղի մասին մանրամասն կարդացեք SkySports-ի կայքում:
Other Articles in Ֆուտբոլ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.