Ֆուտբոլ. «Բանանցը» և «Ուլիսը» դուրս են մնում ՈՒԵՖԱ-ի մրցաշարից

Ֆուտբոլ. «Բանանցը» և «Ուլիսը» դուրս են մնում ՈՒԵՖԱ-ի մրցաշարից

Ֆոտոլուր

«Բանանց»-«Անորտոսիս»` 0:1

Հինգշաբթի երեկոյան 2010/2011 թթ. ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին իսկ փուլում պատասխան հանդիպումներում կրած պարտություններից հետո երկու հայաստանյան ակումբներ դուրս մնացին հետագա մրցապայքարից:


Երևանը ներկայացնող «Բանանց» և «Ուլիս» ֆուտբոլային ակումբները պարտություն կրեցին համապատասխանաբար «Անորտոսիսից» (Կիպրոս) և «Բնեյ Եհուդայից» (Իսրայել):

«Անորտոսիսը» Երևան եկավ արդեն երեք գոլի առավելությամբ և առանց դժվարության 1:0 հաշվով հաղթանակ տարավ հյուրընկալող թիմի նկատմամբ (ընդհանուր հաշիվը 4:0):

«Ուլիսը», որը մեկ շաբաթ առաջ Երևանում ոչ-ոքի (0:0) էր խաղացել Թել Ավիվի ակումբի հետ, արտագնա խաղում 0:1 հաշվով պարտություն կրեց «Բնեյ Եհուդայից» և ընդհանուր հաշվի արդյունքներով դուրս մնաց հետագա մրցապայքարից:

Այս ամիս ավելի ուշ երկու այլ հայաստանյան ակումբներ կմասնակցեն եվրոպական ակումբային մրցաշարերի: «Փյունիկը» 2010/2011 թթ. ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի առաջնությունում կսկսի պայքարը երկրորդ որակավորման փուլից, որտեղ թիմի մրցակիցը կլինի սերբական «Պարտիզանը» (Բելգրադ): Հանդիպումները կանցկացվեն կամ հուլիսի 13/14-ին և կամ 20/21-ին: (Յուրաքանչյուր թիմային զույգ կունենա երկուական հանդիպում:)

Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլում «Միկան» կհանդիպի «Ռաբոտնիչկիի» (Մակեդոնիա) հետ, որն առաջին որակավորման փուլում հեշտությամբ հաղթել է «Լուսիտանսին» (Անդորրա): Հանդիպումները կանցկացվեն հուլիսի 15-ին և 22-ին:

Մինչ օրս Հայաստանից ոչ մի ֆուտբոլային ակումբի չի հաջողվել հասնել ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարի հիմնական (աշուն-գարուն) փուլ:

ԱրմենիաՆաուի էջերում