Ֆուտբոլ. Եվրո-2012-ի որակավորման խաղերին ընդառաջ` հավանաբար տեղի կունենա Հայաստան-Իսրայել ընկերական հանդիպում
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը անցկացնում է իր երևանյան հանդիպումները: Եթե վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվի, Հայաստանը (ՖԻՖԱ-ի վերջին վարկանիշային աղյուսակում 95-րդն է ավելի քան 200 ազգային ընտրանիների մեջ) օգոստոսի 10-ին Երևանում կհյուրընկալի Իսրայելի հավաքականին (ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 37-րդն է), որը Հայաստանի ընտրանու համար եզակի ընկերական հանդիպում կլինի ավելի վարձր վարկանիշ ունեցող մրցակցի հետ: (Վերջին տարիներին բարձր վարկանիշ ունեցող թիմի հետ ընկերական հանդիպում Հայաստանի ընտրանին անցկացրել է Հունաստանի հավաքականի հետ: Ֆուտբոլի մասնագետները համակարծիք են, որ ուժեղ ընտրանիների հետ հազվադեպ ընկերական հանդիպումները կամ դրանց բացակայությունն ազդում է թիմի ավելի հաջող ելույթների և պաշտոնական հանդիպումների արդյունքների վրա:) Այսպիսով, Հայաստանը հնարավոր է դառնա Իսրայելի հավաքականի մրցակից, որը պետք է հանդիպեր Կոտ դ’Իվուարի ընտրանու հետ, սակայն վերջին պահին աֆրիկյան թիմը հրաժարվել է խաղից: Կոտ դ’Իվուարի հավաքականը, որը գլխավորում է Անգլիայի պրեմիեր լիգայի «Չելսի» ֆուտբոլային ակումբի առաջատար խաղացողներից մեկը` Դիդիե Դրոգբան, ներկայումս 26-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում, թեև թիմը Հարավային Աֆրիկայում ՖԻՖԱ-ի անցկացված վերջին աշխարհի առաջնության մեկնարկային փուլում պարտություն կրելուց հետո դուրս մնաց հետագա պայքարից: Այս տարի նոր մարզչի` Վարդան Մինասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում է ունեցել` 1:3 հաշվով պարտվելով Բելառուսին և 3:1 հաղթելով Ուզբեկստանի ընտրանուն: Եվրո-2012 որակավորման խաղերում Հայաստանն իր պայքարը կմեկնարկի սեպտեմբերի 3-ին` հյուրընկալելով խմբի առաջատար թիմերից մեկին` Իռլանդիայի ընտրանուն: Որակավորման փուլում Հայաստանի ընտրանու մրցակիցներն են Ռուսաստանը, Սլովակիան, Մակեդոնիան և Անդորրան:
Other Articles in Ֆուտբոլ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.