Ֆոտոլուր
«Պարտիզանը» հաղթել է «Փյունիքին» 1:0 հաշվով:
Եվրոպական ակումբային ֆուտբոլը Հայաստանում հավանաբար երկար չի տևի, քանի որ Եվրոպական գավաթի մրցաշարերում ներկայացված հայաստանյան 4 թիմերից 3-ն արդեն պարտվել են իրենց մրցակիցներին:
Վերջին տասնամյակում Հայաստանի չեմպիոնի կոչումը կրող «Փյունիկ» ակումբը ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում պարտվեց «Պարտիզանին» (Բելգրադ):
Շնորհիվ սեփական հարկի տակ մեկ շաբաթ առաջ «Փյունիկի» նկատմամբ տարած հաղթանակի` Սերբիայի թիմը Հայաստանի մայրաքաղաք եկավ 3:1 հաշվի առավելությամբ: Առաջին խաղակեսի վերջնամասում խփած միակ գոլն ամրապնդեց այս մրցապայքարում սերբական թիմի ընդհանուր առմամբ առավելությունը: Չորեքշաբթի երեկոյան կայացած հանդիպումը «Փյունիկի» համար նշանավորվեց նախկին խաղացող Էդգար Մանուչարյանի մասնակցությամբ, որը հինգ տարվա ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում` փոխարինելով խաղընկերոջը: 23-ամյա հարձակվողը լքել էր հայաստանյան ակումբը 2005 թ. և հանդես էր գալիս Հոլանդիայի «Այաքսում»: Նա վերջերս է վերադարձել Երևան` նախկին թիմում հանդես գալու համար:
Այս ամսվա սկզբին Հայաստանի «Բանանցը» և «Ուլիսը», որոնք մասնակցում էին մեկ այլ համաեվրոպական ակումբային մրցաշարի` ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգային, առաջին իսկ մրցափուլում դուրս մնացին հետագա պայքարից` պարտվելով համապատասխանաբար «Անարտոսիսին» (Կիպրոս) և «Բնեյ Եհուդային» (Իսրայել):
Այժմ «Միկան» այս մրցաշրջանում Հայաստանի միակ հույսն է եվրոպական մրցաշարում: Հինգշաբթի (հուլիսի 22-ին) ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում երևանյան ակումբը կհյուրընկալի Մակեդոնիայի «Ռաբոտնիչկի» թիմին, որն անցյալ շաբաթ Սկոպիեում կայացած առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել «Միկայի» նկատմամբ:
Հետաքրքրական է, որ անցյալ ուրբաթ որակավորման երրորդ փուլի (հուլիսի 29-ին և օգոստոսի 5-ին) համար անցկացված վիճակահանությունը կարծես նոր խթան է հաղորդել մրցակիցներին, քանի որ հաղթողի մրցակիցը լինելու է անգլիական «Լիվերպուլը», որը հինգ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ոչ մի հայաստանյան ակումբ դեռևս չի մրցել «Լիվերպուլի» նման ուժեղ մրցակցի հետ:
Հայաստանը, որը հպարտանում է 70-ականների իր հայտնի ԽՍՀՄ չեմպիոն «Արարատ» թիմով, որը հավասար մրցակից էր եվրոպական ուժեղ ակումբներին, անկախությունից հետո չի ունեցել մի թիմ, որին կհաջողվեր հանդես գալ եվրոպական մրցաշարերի հիմնական փուլերում:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.