Ֆուտբոլ. Հայաստանի և Իրանի հավաքականների միջև կանցկացվի ընկերական հանդիպում

Ֆուտբոլ. Հայաստանի և Իրանի հավաքականների միջև կանցկացվի ընկերական հանդիպում


Հայաստանի ֆուտբոլի կառավարող մարմինը հայտարարել է, որ գալիք ամիս Երևանում Հայաստանի և Իրանի հավաքականների միջև ընկերական հանդիպում կանցկացվի:


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայտարարել է, որ հանդիպումը կկայանա 2010 թ. օգոստոսի 11-ին «Հրազդան» մարզադաշտում (խաղը կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին):

Ավելի վաղ ԶԼՄ-ներում քննարկվում էր գրեթե նույն ժամանակ Երևանում Իսրայելի ընտրանու հետ ընկերական խաղի հնարավորությունը: Սակայն ՀՖՖ-ն չի հաստատել այս լուրերը:

Օգոստոսի 11-ի խաղը վերջին փորձությունը կլինի Հայաստանի ընտրանու համար` աշնանը մեկնարկելիք «Եվրո-2012»-ի որակավորման խաղերին ընդառաջ:

Այս տարի առայժմ Վարդան Մինասյանի սաները երկու ընկերական հանդիպում են անցկացրել` 1:3 հաշվով պարտվելով Բելառուսին և 3:1 հաշվով հաղթելով Ուզբեկստանի հավաքականին:

Որակավորման խաղերում Հայաստանն ընդգրկված է Բ խմբում, որում ընդգրկված են նաև Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի Հանրապետության, Մակեդոնիայի և Անդորրայի հավաքականները: Այս մրցաշարի շրջանակներում Հայաստանն իր առաջին հանդիպումը սեփական հարկի տակ կանցկացնի սեպտեմբերի 3-ին Իռլանդիայի ընտրանու դեմ:

ԱրմենիաՆաուի էջերում