Կարմիր քարտ, ինքնագոլ. Դուբլինում «Եվրո-2012»-ի որակավորման խաղում Հայաստանին բախտը չժպտաց

Կարմիր քարտ, ինքնագոլ. Դուբլինում «Եվրո-2012»-ի որակավորման խաղում Հայաստանին բախտը չժպտաց

Ֆոտոլուր

Դուբլինի «Ավինա» մարզադաշտում Հայաստանի երազներն ի չիք դարձան առաջին խաղակեսի կեսից քիչ անց, երբ ցավալի սխալի պատճառով (ոմանք մեղադրում են դարպասապահին, մյուսները` մրցավարին) դարպասապահ Ռոման Բերեզովսկին տուգանային հրապարակից դուրս վիճահարույց ձեռքով խաղի համար կարմիր քարտ ստացավ և ստիպված էր լքել խաղադաշտը:

Սակայն տասը հոգով անգամ Հայաստանի ներկայացուցիչները մրցակիցներից ավելի լավ էին դրսևորում իրենց խաղում և շարունակում էին գոլային պահեր ստեղծել Շեյ Գիվենի պաշտպանած դարպասի մատույցներում, մինչև ևս մի ձախորդություն վրա հասավ Հայաստանի ընտրանուն. պաշտպան Վալերի Ալեքսանյանը 43-րդ րոպեին ինքնագոլ խփեց` հնարավորություն տալով իռլանդացիներին 1:0 հաղթական հաշվով ավարտել առաջին խաղակեսը:

Ընթացիկ որակավորման մրցաշրջանում փլեյ օֆ անցնելու համար անհրաժեշտ հաղթանակի ձգտումով Վարդան Մինասյանի սաներն անում էին հնարավոր ամեն ինչ` հավասարեցնելու հաշիվը, սակայն փոխարինման դուրս եկած երիտասարդ դարպասապահ Արսեն Պետրոսյանը 59-րդ րոպին սխալվեց, և մրցակցի հարվածից հետո գնդակը հայտնվեց ցանցում:

Երեք րոպե անց Հենրիխ Մխիթարյանին հաջողվեց տուգանային հրապարակի մատույցներից խոցել իռլանդացիների դարպասը` կրճատելով հաշիվը, սակայն Հայաստանի հավաքականն ավելին անել չկարողացավ նույնիսկ այն ժամանակ, երբ իսպանացի մրցավարը երկրորդ դեղին քարտը ցույց տվեց իռլանդացի խաղացողին և խաղավարտից տասը րոպե առաջ հյուրերին զրկեց թվական առավելությունից:

Այս արդյունքով Հայաստանը (10 խաղում 5 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն) B խմբում, որը կազմված էր 6 հավաքականներից, զբաղեցրեց երրորդ հորիզոնականը` զիջելով Եվրոպայի առաջնության ուղեգիրն արդեն վաստակած Ռուսաստանին, և երկրորդ հորիզոնականում հանգրվանած Իռլանդիային: Այդուհանդերձ, սա ազգային ընտրանու լավագույն արդյունքն է 1992 թ. ի վեր, երբ անկախությունից հետո Հայաստանը միացավ միջազգային ֆուտբոլին:

ԱրմենիաՆաուի էջերում