BBC. իռլանդացի ֆուտբոլիստն ընդունել է, որ թույլ է տվել կանոնների խախտում նախքան Բերեզովսկու` ենթադրյալ ձեռքով խաղի համար ստացած կարմիր քարտը

BBC. իռլանդացի ֆուտբոլիստն ընդունել է, որ թույլ է տվել կանոնների խախտում նախքան Բերեզովսկու` ենթադրյալ ձեռքով խաղի համար ստացած կարմիր քարտը


Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմն Քոքսն ընդունել է, որ երեքշաբթի երեկո «Եվրո-2012» որակավորման խաղում գնդակը դիպել է իր ձեռքին, նախքան մրցավարը տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղի համար կարմիր քարտ է ցույց տվել Հայաստանի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:

TԴա տեղի է ունեցել 26-րդ րոպեին, երբ լուսատախտակի վրա հաշիվը դեռ 0:0 էր, և Հայաստանը «Ավիվա» մարզադաշտում փայլուն խաղ էր ցուցադրում մոտ 50.000 իռլանդացի (և մի քանի հարյուր հայ) երկրպագուների առջև: Միջադեպի պատճառով վճռորոշ խաղում Հայաստանը զրկվեց փորձառու դարպասապահից և, ինչպես հետագայում պարզ դարձավ, բաղձալի հաղթանակից:

Անդրադառնալով 2:1 հաշվով ավարտված Իռլանդիայի հաղթանակին, որով նրանք դուրս եկան անցումային փուլ, BBC-ն գրել է. «Տեսագրության մեջ երևում է, որ Բերեզովսկին կրծքով է փակում գնդակի ճանապարհը, սակայն մրցավարը ձեռքով խաղ գրանցեց»:

«Անարդարության նկատմամբ հայերը վրդովմունքը հիմա գուցե ավելի մեծանա` իմանալով, որ Քոքսն այդ պահին ձեռքով է կասեցրել երկար փոխանցումով իրեն հասցեագրված գնդակը»,- նշված է անդրադարձում:

Այդ երեկո իրադարձությունները բազմիցս անհաջող դասավորվեցին Հայաստանի հավաքականի համար, այդ թվում` Վալերի Ալեքսանյանի ինքնագոլը, որը շատ լավ էր կատարում պաշտպանի իր պարտականությունները: Հետագայում սխալվեց նաև երիտասարդ դարպասապահ Արսեն Պետրոսյանը, որից հետո գնդակը երկրորդ անգամ հայտնվեց Հայաստանի հավաքականի դարպասում: Խաղի մասին մանրամասն կարդացե´ք այստեղ: http://www.armenianow.com/sports/soccer/32340/armenia_ireland_soccer_euro2012

BBC-ի անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ` http://news.bbc.co.uk/sport2/hi/football/15230446.stm



ԱրմենիաՆաուի էջերում