Ֆուտբոլ. «Փյունիկը» դառնում է բրոնզե մեդալակիր, իսկ «Գանձասարը» զբաղեցնում է երկրորդ պատվավոր հորիզոնականը

Ֆուտբոլ. «Փյունիկը» դառնում է բրոնզե մեդալակիր, իսկ «Գանձասարը» զբաղեցնում է երկրորդ պատվավոր հորիզոնականը


Շաբաթավերջին ավարտվեց 2011 թ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը. 53 միավորով չեմպիոն դարձավ «Ուլիսը», իսկ տասը տարի շարունակ առաջին հորիզոնականը զբաղեցրած «Փյունիկը» 46 միավորով դարձավ բրոնզե մեդալակիր:

Գանձասարը, ոչ-ոքի խաղալով «Փյունիկի» հետ, մրցաշրջանն ավարտեց երկրորդ հորիզոնականում:

Այսպիսով գալիք տարի Եվրոպայի լիգայում Հայաստանը կներկայացնեն «Գանձասարն» ու «Փյունիկը», իսկ «Ուլիսն» առաջին անգամ կվայելի Չեմպիոնների լիգայի նախընտրական փուլում հանդես գալու բերկրանքը:

Մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում հանգրվանել է «Արարատը», որը 28 խաղում վաստակել է ընդամենը 10 միավոր:

Մրցաշարային աղյուսակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ`
http://www.ffa.am/en/competitions/armeniapremierleague/2011/
ԱրմենիաՆաուի էջերում