Ֆուտբոլ. Հայաստանի ակումբներն ընդգրկվում են 2012-ի գավաթի խաղարկությանը
Շաբաթ սեփական հարկի տակ 1/4 եզրափակչում գործող չեմպիոնները խաղասկզբում մեկ գոլ բաց թողնելուց հետո 3 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Մինչ այդ, այս տարվա բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Կապանի «Գանձասարը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտություն կրեց մարզային մեկ այլ ակումբից` Դիլիջանի «Իմպուլսից»: «Փյունիկը», որը տասնամյա հաղթարշավից հետո այս տարի ձեռքից բաց թողեց չեմպիոնի կոչումը նվաճելու հնարավորությունը և ստիպված եղավ բավարարվել երրորդ հորիզոնականով, սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Միկայի» հետ: Գավաթի խաղարկության մեկ այլ մրցապայքարում կիրակի Գյումրու «Շիրակը» 2:1 հաշվով հաղթեց «Բանանցին»: Գավաթի խաղարկության պատասխան հանդիպումները նախատեսված են նոյեմբերի 23-24-ը: Մրցաշարը կշարունակվի մինչև գարնան վերջ: Հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը Եվրոպայի երկրորդ հեղինակավոր ակումբային մրցաշարում` Եվրոպայի լիգայում:
Other Articles in Ֆուտբոլ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.