ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության որակավորման B խմբում ընդգրկված հավաքականների խաղացանկը հաստատվել է

ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության որակավորման B խմբում ընդգրկված հավաքականների խաղացանկը հաստատվել է


Հայաստանը կմեկնարկի ՖԻՖԱ-ի 2014 թ. աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլը գալիք տարվա սեպտեմբերի 7-ին` հանդիպելով Մալթայի ընտրանու հետ: Հայաստանի ներկայացուցիչները մրցաշարի վերջին հանդիպումը կանցկացնեն 2013 թ. հոկտեմբերի 15-ին ֆավորիտ համարվող Իտալիայի հավաքականի հետ:

Որակավորման B խմբի խաղացանկը հաստատվել է երկուշաբթի Պրահայում կայացած վեց երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման ժամանակ:

Խմբում ընդգրկված Հայաստանի մյուս մրցակիցներն են Դանիան, Չեխիան և Բուլղարիան:

Խմբի հաղթողը կվաստակի Բրազիլիայում 2014 թ. կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիրը: Ինը խմբերում երկրորդ տեղերը զբաղեցնող ութ հավաքականները կանցնեն անցումային փուլ, որտեղ կորոշվեն հիմնական մրցաշարի մյուս մասնակիցները:
ԱրմենիաՆաուի էջերում