Հայ պատանի ծանրորդը` մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն
Արդեն տեղեկացրել էինք, որ Մարգարյանը ելույթ էր ունեցել Բ խմբում: Պոկում վարժությունում բարձրացնելով 109 կգ, հրումում` 146 կգ, Սմբատը երկամարտի 255 կգ արդյունքով սպասում էր Ա խմբի մասնակիցների ելույթներին: Այստեղ հանդես եկան մի շարք փորձառու ծանրորդներ, սակայն նրանցից միայն բելառուս Վիտալի Դերբենևին հաջողվեց առաջ անցնել հայ պատանուց: Դերբենևը ընդամենը մեկ կգ-ով գերազանցեց Մարգարյանին` երկամարտում ցույց տալով 256 կգ արդյունք: Ամեն դեպքում, Սմբատ Մարգարյանի հրում վարժությունում ցույց տված 146 կգ-ն մնաց անգերազանցելի և հայ մարզիկը ստացավ նաև փոքր ոսկե մեդալ: Այս, ինչպես նաև երկամարտի Մարգարյանի արդյունքները Եվրոպայի պատանիների նոր ռեկորդներ էին: Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկավ հայ ծանրորդ Արսեն Թամրազյանը, ով երկամարտում ցույց տվեց 238 կգ արդյունք և գրավեց 9-րդ հորիզոնականը: 56 կգ. Լավագույն տասնյակ 1. Վիտալի Դերբենև (Բելառուս) - 256 2. Սմբատ Մարգարյան (Հայաստան) - 255 3. Թոմ Գոգեբուր (Բելգիա) - 254 4. Գոխան Կիլիչ (Թուրքիա) - 251 5. Յուրի Դուդոգլո (Մոլդովա) - 249 6. Սեդատ Արտուց (Թուրքիա) - 247 7. Իգոր Գրաբուսեա (Մոլդովա) - 245 8. Ասեն Մուրադով (Բուլղարիա) - 241 9. Արսեն Թամրազյան (Հայաստան) - 238 10. Ֆրանսիսկո Գուրադո (Իսպանիա) - 230 Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.