Բարձրացրեց. հայ ծանրորդը նվաճում է Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Տիգրան Գ. Մարտիրոսյանը հայերին հպարտության զգացում պարգևեց` նվաճելով ոսկե մեդալ Մինսկում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 2010 թ. առաջնությունում Արծաթե մեդալը նվաճեց լեհ ծանրորդ Քրիստոֆ Շրամյակը (351 կգ), իսկ բրոնզը` բելառուսցի Նիկոլայ Չեռնյակը (346 կգ): Գյումրեցի ծանրորդը, որն արդեն անհասանելի էր մրցակիցների համար, երրորդ մոտեցմամբ փորձեց ռեկորդ սահմանել` հրում վարժությունում պատվիրելով 205 կգ: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը և 2008 թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը, թեև չկարողացավ ավարտին հասցնել վարժությունը, սակայն արժանացավ թիմակիցների և մարզասերների ծափողջույններին: Բելառուսում անցկացվող նույն առաջնության ընթացքում ավելի վաղ 16-ամյա Սմբատ Մարգարյանը (56 կգ) երկամարտում (109 կգ + 146 կգ) նվաճել էր արծաթե մեդալ: |
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.