Ծանրամարտ. հայ պատանիների ոսկե ելույթներն Իսպանիայում
Հինգշաբթի մինչև 17 տարեկան ծանրամարտիկներից Հայաստանը ներկայացնող Վլադիկ Կարապետյանը կրկնեց իր թիմակցի հաջողությունը` Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանանալով 62 կգ քաշային կարգում: Կարապետյանը 253 կգ երկամարտի արդյունքով նվաճեց ոսկե մեդալ: 20 մասնակիցների պայքարում երկամարտի 235 կգ (105 կգ + 130 կգ) արդյունքով վեցերորդը ճանաչվեց օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին` 15-ամյա Վարդանը: Հայաստանը ներկայացրած միակ մարզուհին` Իզաբելա Յալյանը (53 կգ), երկամարտի 163 կգ արդյունքով ճանաչվեց երկրորդն ու արժանացավ արծաթե պարգևի: Վալենսիայում մրցումները շարունակվում են: Մյուս քաշային կարգերում հանդես եկող հայ ծանրորդներն են Րաֆֆի Մելիքյանը և Արեն Ներսիսյանը (77 կգ), Ազատ Սայադյանը (85 կգ), Համլետ Պողոսյանը (94 կգ), Միշա Մուրադյանը և Գոռ Մինասյանը (105 կգ և բարձր): |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.