|
Articles from this author
Լուրեր | 24.04.09 | 16:00
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար), Ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևին արդեն սատարում են երկու կուսակցությունների 100-ից ավելի անդամներ:
«Հայոց ցեղասպանության վերահաստատման գործընթացն այսօր ևս մեկ կարևոր քայլ արեց»,- ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
«Մինչ ապրիլին նշում ենք ցեղասպանությունների կանխման ամիսը, իսկ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցը, ուժգնանում է ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության հստակ ճանաչման պահանջը: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` մենք նպաստում ենք ցեղասպանությունների կանխմանը»,- հավելեց Արդունին:
Լուրեր | 10.04.09 | 16:00
Ապրիլի 3-ին Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի 34 անդամներ աջակցող նամակ են ուղարկել Պետական արտաքին գործառնությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Նիթա Լոուին (դեմոկրատ` Նյու Յորքի նահանգից) և բարձրաստիճան անդամ Քեյ Գրանգերին (հանրապետական` Տեխասի նահանգից)` խնդրելով, որ 2010 թ. ֆինանսական տարվա հատկացումների օրինագծով շարունակվի «ԱՄՆ օգնությունը Հայաստանին և կովկասյան տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը նպաստող այլ օգնություն»:
«Հայաստանի ժողովուրդը շարունակում է կրել Թուրքիայի և Ադրբեջանի կրկնակի շրջափակման աղետալի ազդեցությունը: Համաշխարհային բանկի մի քանի տարի առաջ կատարված հաշվարկներով` այդ հակաօրինական գործողությունները տարեկան մոտ 720 միլիոն դոլարի վնաս են հասցնում Հայաստանին: Շրջափակման հետևանքով [միայն 2008 թվականին] Հայաստանի տնտեսությանը հասցվել է մոտ 680 միլիոն դոլարի վնաս` հավելյալ տրանսպորտային ծախսերի, ավելի բարձր գների և կորսված ներդրումների պատճառով, որպես ռուս-վրացական վերջին հակամարտության հետևանք:
Լուրեր | 01.08.08 | 16:00
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպմանը նախորդել էին միջազգային միջնորդների ակտիվ ջանքերը` երկու հարևան երկրների միջև կարգավորման հնարավորություններ ապահովելու առումով:
Հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում երկու երկրների նախագահների հանդիպումից հետո սա արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումն էր: Այն ժամանակ կողմերը լավատեսորեն էին արտահայտվել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի ապագայի մասին:
Ակնարկներ | 25.07.08 | 16:00
Մյուս տարվանից «Հայաստան ծառատունկ ծրագիր» («ԷյԹիՓի») կազմակերպության` Երևանից մոտ 120 կմ հեռավության վրա գտնվող Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի տնկարանը տարեկան 1 մլն տնկի կմատակարարի:
12 հա տարածք զբաղեցնող հողակտորում աճեցված տնկիները ոչ միայն տնկվելու են հարակից անտառներում, այլև տրամադրվելու են տարբեր կազմակերպությունների ու համայնքների, որոնք ինքներն են տնօրինելու իրենց ծառատունկը:
Լուրեր | 25.07.08 | 16:00
Իշխող Հանրապետական կուսակցության բարձրաստիճան անդամներից մեկը հերքել է այն պնդումները, թե ընդդիմության օգոստոսի 1-ի հանրահավաքը մտահոգում է իշխանության ներկայացուցիչներին` նշելով, թե «Հայաստանում հանրահավաքների շրջանն անցել է»:
Միաժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամլո խոսնակ և ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե ցանկացած բախում կամ սադրանք հակասում է հասարակության շահերին:
«Այսօր պետք է քաղաքակիրթ, նորմալ քաղաքական բանավեճերի միջոցով իրականացնել քաղաքական պայքարը: Իհարկե, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը պետք է որոշի, թե ինչ մարտավարություն է ուզում որդեգրել»,- երկուշաբթի ասել է Շամազանովը լրագրողներին:
Լուրեր | 25.07.08 | 16:00
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանի խորին համոզմամբ` Հայաստանն այժմ վարում է «թույլ արտաքին քաղաքականություն», ինչի հետևանքները կարող են «ճակատագրական» լինել:
«Երկար ժամանակ է` ես քաղաքականության մեջ եմ և չեմ հիշում, որ երբևէ Հայաստանը նման խեղճ դիվանագիտության մեջ լիներ»,- ասում է ներկայումս «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Հակոբյանը:
Լուրեր | 25.07.08 | 16:00
Այս շաբաթվա սկզբին այցելելով Ուկրաինայի հարավում բնակվող հայկական համայնք` նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել ամենահին հայկական գաղութներից մեկի հայությանը «ուղղել իր հայացքը դեպի Հայաստան»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ու կառավարության մի քանի անդամներ երեքշաբթի մասնակցել են նաև տեղի հայերի ուժերով վերանորոգված հին հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի հիմնադրման 650-ամյակին նվիրված միջոցառմանը: Եկեղեցու վերանորոգման գործում իր պետական աջակցությունն է ցուցաբերել Ուկրաինան:
«Հայաստանի Հանրապետությունը որոշակի պատասխանատվություն է կրում հայ համայնքի առջև: Հայաստանն իր հերթին ձեր կարիքն ունի: Ցանկանում ենք, որ ձեր հայացքն ուղղված լինի դեպի Հայաստան, վստահեցնում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանում տեղ և անելիք ունի: Հայաստանում դուք տուն ունեք»,- նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` ասել է Սարգսյանը` դիմելով ղրիմահայերին:
Լուրեր | 18.07.08 | 16:00
Նորվեգիայի և Շվեդիայի գիտական կենտրոնների գնահատմամբ` Հայաստանի տարածքում կուտակվող ծծմբի երկօքսիդի քանակը տարեկան կազմում է 45,000 տոննա, որից 25,000-ը` Հայաստանում գործող հանքարդյունաբերական հիմնարկների արտանետումների հետևանքով:
«Հայաստանում հանքարդյունաբերության հնարավորությունները մենք գրեթե սպառել ենք, սակայն պետությունը շարունակում է այդ չեղածն էլ անգամ ինտերնետով տարածել, որ օտար ներդրողներին Հայաստանի հանքերն իսպառ շահագործելու և բնաշխարհը փչացնելու ավելի մեծ հնարավորություններ տրվեն»,- ասում է ԳԱԱ-ի աշխատակից, երկրաբան Վահագն Իսրայելյանը` մատնանշելով Զոդի, Դրմբոնի ոսկու հանքերի, ինչպես նաև Թեղուտի հանքի շահագործումը:
Ակնարկներ | 11.07.08 | 16:00
5-6 տարի առաջ մեկնարկած Վրաստանում հանգստանալու բումը թեև փոքր-ինչ մեղմվել է, բայց շարունակում է անդրադառնալ հայաստանյան հանգստավայրերի շահույթի վրա` տարեցտարի արձանագրելով ավելի մեծ հոսք դեպի սևծովյան Քոբուլեթ, Ուրեկի, Բաթում քաղաքներ:
Եթե 2006 թ. Հայաստանից Վրաստան է մեկնել 30-40.000 հովեկ, ապա 2007-ին` 40-50.000:
Պատճառը, ինչպես բացատրում են տուրգործակալությունների աշխատակիցները, անհամեմատ բարձր գներն են, որ, ի տարբերություն վրացականի, առաջարկում է հայաստանյան շուկան:
Ակնարկներ | 04.07.08 | 16:00
Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ նշանակված Տիգրան Սարգսյանը, ով երկար տարիներ Կենտրոնական բանկի նախագահն էր, Հայաստանում անկախության 17 տարիների ընթացքում աննախադեպ դարձած մի երևույթի առաջամարտիկը դարձավ. սկսեց հանրության առջև բացեիբաց խոսել պետության «վարակավոր» արատների մասին՝ տեղի տալով հանրության 2 տարբեր կարծիքների՝ «արդար մարդ է երևում, գուցե նա մի բան անի էս երկրի համար» և «հերթական ձևերն են թափում՝ թոզ փչելով մարդկանց աչքերին»:
«Մենք ունենք հազարավոր կաշառակերներ: Եթե մենք ունենք 2000 հարկ հավաքող հարկային տեսչությունում, 200.000 մարդիկ էլ կան, որոնք երազում են այդ պաշտոնը զբաղեցնելու մասին: Բայց ոչ այն բանի համար, որ նրանք պատրաստ են ազնիվ ծառայելու պետությանը, այլ որովհետև նրանք տեսնում են հնարավորություն` արագ հարստանալու»,- հունիսի 26-ին կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Սարգսյանը:
|