Լուրեր | 08.04.10 | 16:11
Տնտեսական համագործակցության միջկառավարական 2-րդ նիստի շրջանակներում (ապրիլի 7-10) Երևան է ժամանել Թուրքմենստանի կառավարական պատվիրակությունը: Լայն տարածում ունեցող թուրքմենական արտադրանքին հայ սպառողին ծանոթացնելու նպատակով կառավարության շենքում կազմակերպվել է «Կարպետների և տեքստիլ արտադրանքի» չորսօրյա ցուցահանդես վաճառք: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Թուրքմենստանի փոխվարչապետ Խըդըր Սապարլիևը:
Ակնարկներ | 20.11.09 | 16:00
Փետուրի նման թեթև ու սահուն քայլեր, որոնք գրեթե չեն դիպչում բեմահարթակին, կայսերական թագեր, ոսկեգույն նախշերով գունեղ մետաքսե տունիկաներ, թմբուկների յուրաքանչյուր զարկի հետ օդ բարձրացող սպիտակ «թևքեր», ուրախ տոնական տրամադրություն ծնող սրինգի քաղցր հնչյուններ:
Կիրակի` նոյեմբերի 22-ին, կորեական ժողովրդական պարի համույթի` «Յուն Մի Րայի» ելույթն սկսվեց «Թխեփխյոն» ավանդական պարով, որը դեռևս 10-րդ դարում պարում էին կայսերական ընտանիքի անդամները: