Տնտեսություն | 25.01.10 | 18:49
Հայ գյուղացիներն անհանգստանում են, որ առատ ձյունը կամ խիստ սառնամանիքները, որոնք կարող են հաջորդել այս արտասովոր մեղմ ձմռանը, լուրջ հետևանքներ կթողնեն բերքի վրա:
Լուրեր | 22.01.10 | 16:50
Հայաստանի և Թուրքիայի` շարունակվող «լեզվակռիվը» ավելի շատ խոսում է երկու երկրների միջև առկա անջրպետի, քան «կարգավորման» հույսի մասին: Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կրկին հայտնեց իշխանության դիրքորոշումը, ըստ որի` ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիան է վտանգում արձանագրությունների վավերացման գործընթացը «նախապայմանների» միջոցով:
Սոցիալական | 21.01.10 | 16:11
Զբաղվածության պետական ծառայության տվյալներով, որոնց մասին հինգշաբթի հաղորդեց գործակալության տնօրեն Սոնա Հարությունյանը, Հայաստանում ամենաքիչ պահանջարկ ունեցող մասնագիտությունները ինժեների և բուժքրոջ աշխատանքներն են, իսկ ամենամեծ պահանջարկ ունեցողները` շինարարինը և սպասարկման ոլորտի աշխատողինը:
Տնտեսություն | 20.01.10 | 16:43
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչի`Ալեքսանդր Զայցևի խոսքով`Հայաստանի և Ռուսաստանի միջև 2009 թ. ապրանքաշրջանառության ծավալները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով 20 տոկոսով կրճատվել են:
Լուրեր | 19.01.10 | 17:02
Երեքշաբթի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում 2008 թ. հետընտրական դեպքերի առնչությամբ մեղադրվող արմատական ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:
Բասկետբոլ | 15.01.10 | 14:15
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը` «Հատիսը», Օրենբուրգում անցկացված պատասխան խաղում պարտվեց ռուսական «Նադեժդա» թիմին Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչում:
Քաղաքականություն | 14.01.10 | 16:27
Ռուսաստանը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների արագ կարգավորմամբ, և որքան արագ դա լինի, այնքան լավ տարածաշրջանի համար: Հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը պաշտոնական այցով Երևանում է հունվարի 13-ից և արդեն բանակցություններ է վարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրները:
Շախմատ | 13.01.10 | 15:35
Թուրքիայի Բուրսա քաղաքում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանը նախավերջին տուրում հաղթեց ԱՄՆ-ի ուժեղ հավաքականին: Մինչ այդ Հայաստանի ընտրանին պարտության էր մատնել ուժեղ թիմերից մեկին` Իսրայելին, ոչ-ոքի խաղացել հզոր հավաքականներ Ռուսաստանի և Հնդկաստանի հետ, հաղթել պատմական թշնամի Թուրքիային (ֆուտբոլի հավաքականի պարտությունից հետո, ինչ-որ առմումով, ռևանշի հասել), սակայն ցավալիորեն պարտվել Ադրբեջանի ընտրանուն:
Սոցիալական | 13.01.10 | 14:32
Սփյուռքի նախարարության «Ամուսնություն հայրենիքիս օրհնությամբ» նախաձեռնության շրջանակներում Ռուսաստանից Հայաստան եկավ երիտասարդ զույգ, որպեսզի ամուսնանա:
Լուրեր | 11.01.10 | 16:02
Հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը 86 տարեկանում մահացել է ՀՀ վարչապետի խորհրդական Ֆադեյ Սարգսյանը:
Ֆադեյ Սարգսյանը տեխնիկական գիտությունների դոկտոր էր, Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի անդամ: