Ինչպես և ակնկալվում էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չարտասանեց «ցեղասպանություն» բառն իր ամենամյա ուղերձում ապրիլի 23-ին, որի հաջորդ օրն աշխարհի բոլոր երկրներում հայերը ոգեկոչում են 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Նախագահը, որը չի փոխել պատմության վերաբերյալ իր անձնական տեսակետը, ըստ որի` 1915 թ. կատարվածը ցեղասպանություն է, փոխարենը որդեգրել է իր նախորդների` քաղաքական առումով ավելի նպատակահարմար մոտեցումը և իր ամենամյա ուղերձում արտասանում է հայերեն «Մեծ եղեռն» արտահայտությունը: