|
Articles from this author
Լուրեր | 13.11.09 | 16:00
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր երախտագիտության խոսքն է հայտնել Հունգարիայի արդարադատությանը` 2004 թ. ՆԱՏՕ-ի անգլերենի դասընթացների ժամանակ` Բուդապեշտում հայ սպայի` Գուրգեն Մարգարյանի սպանության գործում ցուցաբերած աներկբա և արդարացի կեցվածքի համար:
Բուդապեշտ կատարած եռօրյա պաշտոնական այցի ընթացքում Հունգարիայի Հանրապետության նախագահ Լասլո Շոյոմին ուղղված իր ելույթում նախագահ Սարգսյանը ընդգծել է, որ սպանության ժամանակ ինքը ՀՀ պաշտպանության նախարար է եղել, և «այդ զազրելի ոճրագործությունը մինչև հոգու խորքը ցնցել էր ինձ»:
Սոցիալական | 29.10.09 | 16:00
Այս շաբաթ ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած դավանանքի ազատության մասին ամենամյա միջազգային զեկույց 2009-ում ասվում է, որ Վրաստանում կոմունիստական վարչակարգի օրոք բռնագրավված սեփականության վերադարձի հարցը մնում է վիճահարույց:
Զեկույցում ասվում է, որ Վրաստանի իշխանությունները չեն վերադարձրել այլ դավանանքներին պատկանող եկեղեցիներ, մզկիթներ, սինագոգներ ու ժողովատեղիներ:
Լուրեր | 28.10.09 | 16:00
ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած «Կրոնական դավանանքի ազատություն- 2009 թ.» զեկույցի համաձայն` չնայած ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է կրոնական դավանանքի ազատությունը, այդուհանդերձ օրենքում տեղ են գտել հավատացյալների դավանանքի ազատության սահմանափակումներ, եղել են հաղորդումներ սոցիալական բռնությունների և կրոնական պատկանելության, հավատի կամ հոգևոր գործունեության վրա հիմնված խտրականության դեպքերի մասին:
Լուրեր | 29.05.09 | 16:00
Մայիսի 27-ին բարձր սարերով անցնող ոլորապտույտ ճանապարհը, որը տանում է դեպի Տաթևի վանքի մենաստանը, լի էր մարդկանցով, ովքեր եկել էին մասնակցելու վանական համալիրում և կիրճում տեղեկատվական վահանակների և ճանապարհային ցուցանակների շնորհանդեսին:
Այժմ յոթ տեղեկատվական վահանակները, որոնք անգլերեն, հայերեն, ռուսերեն, իտալերեն և ֆրանսերեն տեղեկացնում են համալիրի մասին, հրավիրում են հյուրերին Հայաստանի քրիստոնեական ամենակարևոր հոգևոր և մշակութային կոթողներից մեկը:
Լուրեր | 26.12.08 | 16:00
Դեռ մեկ տասնամյակ առաջ Նոր տարին Հայաստանում կանխատեսելի ընտանեկան տոն էր, որն անցկացվում էր տանը` տեղական կամ ռուսական հեռուստատեսության հաղորդումների ուղեկցությամբ:
Սակայն ժամանակներն ու բարքերը փոխվել են, և դրանց հետ` ավանդույթները:
«Նոր տարին արտասահմանում անցկացնել ցանկացողների թիվն ամեն տարի աճում է,- ասում է «Լևոն թրավել» ճամփորդական գործակալության խորհրդատու Աննա Գաբրիելյանը: - Կարծում եմ` պատճառն այն է, որ մարդիկ փոխել են տոների ու արձակուրդների մասին իրենց ընկալումները: Օրինակ` շատ զույգեր մեծ հարսանիքի փոխարեն նախընտրում են մեկնել արտասահման: Իմ ծանոթ զույգերից մեկն ամուսնացել է աշնանը, սակայն սպասում է Նոր տարուն` մեղրամիսն արտասահմանում անցկացնելու համար»:
Ակնարկներ | 12.12.08 | 16:00
Դեպի ազատ շուկայական տնտեսություն Հայաստանի կտրուկ շրջադարձի բազմաթիվ նշաններից մեկն էլ արագ աճող ռեստորանային բիզնեսն է:
Եթե խորհրդային տարիներին ռեստորանների թիվը Երևանում հազիվ գերազանցում էր տասը, ապա այսօր, ըստ որոշ հաշվարկների (պաշտոնական վիճակագրություն այդ մասին չկա), մայրաքաղաքում գործում է մոտ 500 ռեստորան, որոնց մեծ մասը` կենտրոնում: Ռեստորանների ոչ միայն թիվն է մեծ, այլև դրանք առաջարկում են գաստրոնոմիական բազմազանություն` արևմտյան խոհանոցից մինչև արևելյան: Ի տարբերություն խորհրդային ժամանակների` երբ ռեստորանների ճաշացուցակներում կարելի էր գտնել հիմնականում խորոված ու քյաբաբ, այսօր Երևանի ռեստորաններում կարելի է համտեսել իտալական, ֆրանսիական, հնդկական, չինական, թաիլանդական, լիբանանյան, մեքսիկական և այլ խոհանոցների ուտեստներ (կամ առնվազն դրանց «տարատեսակներ»):
Ակնարկներ | 21.11.08 | 16:00
Մայրաքաղաքի կարևորագույն շենքերի մոտ, ինչպիսին են նախագահական նստավայրը և Ազգային ժողովի շենքը, Սիրահարների զբոսայգին անցյալ ամիս իր դռները բացեց Երևանում: Այն արդեն դարձել է երևանցիների սիրված վայրը:
Երկար պատմություն ունեցող զբոսայգին, որն այսօր հայտնի է Պուշկինի զբոսայգի անվամբ (վերանվանվել է Սիրահարների զբոսայգի 1995 թ.), հաղթահարեց անցյալ դարի 90-ականների սկզբի տնտեսական ճգնաժամը, ավելին` բարեբախտաբար խուսափեց Երևանի կանաչ շատ տարածքների բախտին արժանանալուց, որոնք ծածկվեցին սրճարաններով ու ռեստորաններով: 2005 թ. «Պողոսյան» հիմնադրամը, որը պատկանում է շվեյցարահայ բարերար Ալբերտ և Ջին Պողոսյաններին, նախաձեռնեց զբոսայգու բարեկարգումը` որպես նվեր քաղաքին: Շիանարարական աշխատանքներն իրականացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Վերակառուցման և բարեկարգման ամբողջ աշխատանքները կազմեցին 1,3 մլն դոլար:
Ակնարկներ | 31.10.08 | 16:00
Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ՀԿ-ները այսօր ավարտեցին «ՀԿ գործընկերության ձևավորման» կրթական ծրագրի երկրորդ դասընթացը, որը կազմակերպել էին Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), Միացյալ Նահանգների կին ընտրողների լիգան (ՄՆԿԸԼ) և Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը: Դասընթացները տեղի ունեցան Եղեգնաձորում:
Սեպտեմբերին մեկնարկած ՀԿ-ների քննարկումների հիմնական թեմաներն էին` «Առաջնորդություն», «գործընկերության ձևավորում» և «քաղաքացիական պաշտպանություն»: Նպատակաուղղված դասընթացները, տնային հանձնարարությունները և թիմ ստեղծելու վարժանքներն անցկացնում էին ամերիկացի դասախոսներ (դասընթացներին մասնակցում էին նաև Երևանից ՀԿ-ներ և լրագրողներ): Թեմաներն առնչվում էին նաև խնդիրներ լուծելու, հրապարակային շնորհանդեսներ նախապատրաստելու և գործընկերություն ձևավորելու ու պահպանելու հիմնական հմտություններին:
Ակնարկներ | 23.05.08 | 16:00
«Շագանակագույն ուղտը», որը 95 տարի շարունակ գրավել է ծխողներին և թուրքական ապրանքանիշի խորհրդանիշն է եղել, երես է թեքել Թուրքիայից, որտեղ հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը երկուշաբթի օրվանից ուժի մեջ մտավ:
Օրենքն այժմ գործում է միայն այնպիսի փակ տարածքներում, ինչպիսին են կրթական հաստատությունները, հասարակական տրանսպորտի միջոցները, տաքսիները, առևտրի կենտրոնները, իսկ 2009-ի հուլիսից ծխելը կսահմանափակվի նաև սրճարաններում և ռեստորաններում: Հոգեբուժարաններում, ծերանոցներում և բանտերում ծխել կթույլատրվի հատուկ տեղերում:
AGBUmag | 04.01.08 | 16:00
Երևանի համայնապատկերին նետված հայացքը ցույց է տալիս քաղաք շինարարական թոհուբոհում` կռունկներով, փոշով ու աղմուկով ու նաև սպասում` անհանգստության երանգով: Մայրաքաղաքի կենտրոնում գրեթե չկա մի փողոց, որ զերծ լինի դեռ անավարտ կառույցները երիզող կապույտ ձյութալաթից կամ նոր շենքերի համար փորված հսկա հիմքափոսերից: Կառուցվում, նորոգվում, ընդլանվում կամ վերակառուցվում են բնակելի շենքեր, հյուրանոցներ, գրասենյակներ ու խանութներ: Քաղաքի դեմքը փոխվում է ամեն մի բարձրահարկ աշտարակի հետ, որոնցից շատերը գալիս են փոփոխելու գրեթե մեկ դար առաջ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի պատկերացրած քաղաքի ուրվագիծը երկնքի ֆոնի վրա:
|