|
Articles from this author
Ակնարկներ | 26.12.08 | 16:00
Շատերը հիշում են այն ժամանակները, երբ նախատոնական օրերին մեծ ու երկար հերթեր էին գոյանում պարենային կիսադատարկ խորհրդային խանութների առաջ, իսկ հայ տանտիրուհիները առնվազն մեկ շաբաթ առաջ սկսում էին ամանորի սեղանի «ծանր ու ազդեցիկ» նախապատրաստությունները:
Շերտ շերտի վրա, 40 բարակ թերթիկ, ընկույզ, դարչին, հիլ, իսկ վերջում յուղ ու անուշահամ մեղր…
Երևանի արվարձաններից մեկում բնակվող Ռուզան Հարությունյանի թխած խմորեղենի ու հայտնի փախլավայի փառքի մասին տարածքում բոլորը գիտեն:
Լուրեր | 12.12.08 | 16:00
Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանից գրեթե մեկ ամիս առաջ, ուր մարտյան հայտնի ողբերգական դեպքերից հետո կրկին քննության է դրվելու Հայաստանի հարցը` ապրիլյան և հունիսյան բանաձևերի հետ մեկտեղ, Երևանի կենտրոնական Հյուսիսային պողոտայում, չնայած դեկտեմբերյան ցրտին, ընդդիմությունը շարունակում է «քաղաքական զբոսանքները»` իր դժգոհությունն արտահայտելով երկրում տիրող քաղաքական իրավիճակից:
Մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո, երբ ուժայինների հետ բախումների հետևանքով առնվազն 8 քաղաքացի և 2 ոստիկան զոհվեցին, ընդդիմության հարյուրավոր անդամներ վիրավորվեցին, և մոտ հարյուրը ձերբակալվեց, ԵԽԽՎ-ն ապրիլի 17-ին ընդունեց 1609 բանաձևը` Հայաստանին «ժողովրդավարության ուղի» վերադարձնելու համար:
Ակնարկներ | 28.11.08 | 16:00
Չնայած համաշխարհային տնտեսական ու ֆինանսական մոլեգնող ճգնաժամերին` աշխարհասփյուռ հայությունը համատեղ ուժերով ավելի քան 35 միլիոն դոլարի ռեկորդային գումար հավաքեց բարեգործական հեռուստամարաթոնի ընթացքում` Հայաստանն ու Արցախը վերականգնելու համար:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի (www.armeniafund.org) 11-րդ ամենամյա հեռուստամարաթոնը անցկացվեց Լոս Անջելեսում Շնորհակալության օրը, սակայն ամենամեծ հանգանակությունը կատարվեց Ռուսաստանից, որտեղ գործարար Սամվել Կարապետյանը հայտարարեց Ղարաբաղում հիվանդանոցի կառուցման համար 15 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվության մասին:
Լուրեր | 26.11.08 | 16:00
Նոյեմբերի 27-ին Լոս Անջելեսում կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն ավանդական դարձած հեռուստամարաթոնը, որն այս Շնորհակալության օրը կանցկացվի 11-րդ անգամ:
Կաբելային, արբանյակային և ինտերնետային կապի շնորհիվ «Հեռուստամարաթոն-2008»-ը կհեռարձակվի աշխարհով մեկ` համախմբելով բոլոր հայերին` Հայաստանում թե սփյուռքում, իրենց ընդհանուր հայրենիքը շենացնելու գործում:
(Մարաթոնի ընթացքին հնարավոր կլինի հետևել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքէջում` http://www.armeniafund.org:)
Լուրեր | 25.11.08 | 16:00
Հայ-թուրքական պատմականորեն լարված հարաբերությունների կարգավորման ճանապարհին երեկ` նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան, Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները:
Ըստ պաշտոնական և լրատվամիջոցների հաղորդագրությունների` երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Բաբաջանը գործնական ճաշ են ունեցել Ստամբուլի «Չորս եղանակ» հյուրանոցում, որի ժամանակ քննարկել են տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր, այդ թվում` Թուրքիայի առաջարկած Կովկասյան համագործակցության և կայունության պլատֆորմը:
Լրատվամիջոցների համար հանդիպումը փակ է եղել:
Լուրեր | 24.11.08 | 16:00
Իր եռօրյա այցի վերջին օրը Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը լրագրողների հետ հանդիպման ընթացքում կոշտ գնահատականներով հանդես եկավ մարտի 1-ի իրադարձությունների նախաքննության և ԵԽԽՎ` Հայաստանի վերաբերյալ երկու բանաձևերի թերի կատարման մասին:
Երևանում շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ Թոմաս Համմարբերգը դժգոհություն հայտնեց Հայաստանում այս գործընթացի առնչությամբ:
Լուրեր | 21.11.08 | 16:00
«Բջնի» հանքային ջրի մեծադիր գովազդային վահանակները թեև մինչև այսօր հիշեցնում են հայտնի զովացուցչի մասին, սակայն խանութներում «Բջնի» հանքային ջուր չես գտնի:
«Բջնի» հանքային ջրերի գործարանը (որն արտադրում է նաև «Նոյ» աղբյուրի ջուրը) պատկանում է Խաչատուր Սուքիասյանի («Գրզո») ընտանիքին: Սուքիասյանն ինքը ընդհատակում է մարտ ամսից (ենթադրվում է, որ նա Հայաստանում չէ), երբ ընդդիմության ընդվզմանը մասնակցելու համար իշխանությունների համար դարձավ «փնտրվող անձ»:
Անցյալ ամիս իշխանությունները փակեցին «Բջնի» գործարանը` վկայակոչելով «բնապահպանական» պատճառներ:
Լուրեր | 14.11.08 | 16:00
«Նա շատ խանդոտ մարդ էր, շատ անհավասարակշիռ և, գուցե, նույնիսկ հոգեբանական խնդիրներ ուներ: Ես իրավունք չունեի մի խոսք ասելու, որոշում կայացնելու: Տանը պետք է միշտ հեռու մնայի նրանից, գնայի մյուս սենյակ: Նա ծեծում էր ինձ երեխաների առաջ, երեխաներին էլ էր ծեծում»,- ասում է Մ.Դ-ն` վերջին միջազգային զեկույցում իր անվան սկզբնատառերով նշված հայ տնային տնտեսուհին:
«Ես շատ եմ ամաչում, որ ինչ-որ մեկն իմ դեմ կարող էր ուժ գործադրել: Ես դրանից ամաչում եմ: Կացարանում եղած ժամանակ միշտ դա էի ասում խորհրդատուին: Ինձ մի բան է տանջում, ես մի լուրջ հոգեբանական խնդիր ունեմ. ինչպե՞ս եմ թույլ տվել ինչ-որ մեկին այդպես վարվել ինձ հետ: Դա հետապնդելու է ինձ ամբողջ կյանքիս ընթացքում, ինչպե՞ս եմ թույլ տվել, որ այդպիսի բան կատարվի: Սակայն բանն այն է, որ ես ընտրություն չեմ ունեցել»,- մարդու իրավունքներով զբաղվող «Էմնեսթի ինթերնեյշնլի» միջազգային կազմակերպության օրերս հրապարակված զեկույցում իր պատմությունն է ներկայացնում Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված մեկ այլ կին`Փ.Ն-ն:
Լուրեր | 12.11.08 | 16:00
Կարմիր ուղեգորգ և անվտանգության խստացված միջոցառումներ` երեքշաբթի երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսպես մեկնարկեց դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանի 80-ամյա մեծարման համերգաշարը:
Համերգին մասնակցում էին ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող հանրահայտ երաժիշտներ:
«Բոլորն այստեղ են եկել առանց որևէ վարձատրություն ակնկալելու և իմ ընկերներն են,- ասաց դուդուկի վարպետը: - Եվ ես շնորհակալ եմ բոլորին»:
Լուրեր | 11.11.08 | 16:00
Այս երեկո նա կբարձրանա բեմ և դուդուկի հոգեթով և թախծոտ մեղեդիով մարդկանց կտանի մի ուրիշ աշխարհ: Աշխարհահռչակ մաեստրո Ջիվան Գասպարյանին կմիանան այլ հայտնի երաժիշտներ, որոնց Հայաստանի մայրաքաղաք Երևան են բերել նրա 80-ամյակը և անզուգական արվեստը:
«Ես որոշել եմ տոնել նաև իմ 100-ամյակը,- ասել է Ջիվան Գասպարյանը` պարզաբանելով, որ իր երկարակեցության գաղտնիքն այն է, որ շատ չի խառնվել ուրիշների գործերին և խաղաղ է ապրել: - Դա [համերգը] մեր երկրի համար շատ կարևոր ու մեծ նշանակություն կունենա»:
Այսօր` նոյեմբերի 11-ին, հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու այնպիսի հանրահռչակ երաժիշտների կատարումներ, ինչպիսին են լեգենդար Ալան Փարսոնզը, Զուկկերոն, Փեդրո Էուստաչեն, Անդրեաս Վոլենվեյդերը և այլք:
|