Ակնարկներ | 05.06.09 | 16:00
Վանաձորում արտադրված սխտորի փոշու առաջին խմբաքանակը հաջողությամբ իրացվեց ներքին և արտաքին շուկաներում` խրախուսելով արտադրողներին կրկնապատկել այդ սուր համեմունքի արտադրությունը: (Սխտորի փոշին վաճառվում է Եվրոպայում, Ռուսաստանում ու Վրաստանում:)
Սխտորի փոշի արտադրելու մտահղացումը պատկանում է վանաձորցի գործարար Արմեն Գալոյանին, որը տեղի շուկան ուսումնասիրելիս պարզել էր, որ տեղացի երշիկ արտադրողները օգտագործում են չինական արտադրության սխտորի փոշին, որը, նրա հավաստմամբ`բավական ցածրորակ է:
Լուրեր | 22.05.09 | 16:00
Մայիսին Վանաձորի կենտրոնում արդեն պատրաստ պետք է լիներ առողջապահական-վերականգնողական կենտրոնը, իսկ տարեսկզբին պետք է մեկնարկեր կինոթատրոնի շինարարությունը:
Սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը խառնեց բոլոր հաշիվները Հայաստանի երրորդ քաղաքում, և երկու շինարարական նախագծերն այժմ դադարեցվել են:
Ակնարկներ | 15.05.09 | 16:00
Վերջին մեկ տարում հինգուկես տարեկան Սոնան շատ է սիրում շաբաթվա այն երկու օրերը, երբ մայրիկի հետ այցելում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի երեխաների առողջության և բժշկասոցիալական Վանաձորի վերականգնողական կենտրոն:
Վանաձորում արդեն հինգ տարի գործող կենտրոն են այցելում ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաները, որոնց հետ տարվող բժշկական և հոգեբանական աշխատանքների շնորհիվ զարգանում են նրանց ֆիզիկական և մտավոր ունակությունները: Սոնան կենտրոն այցելող 50 երեխաներից մեկն է:
Ակնարկներ | 01.05.09 | 16:00
Մինչև տարեվերջ Վանաձորում կկառուցվի աղբի տեսակավորման գործարան, որտեղ աղբը կենթարկվի վերամշակման և վաճառքի կհանվի հանրապետության շուկաներում:
«Քլինլենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել է Վանաձորի ավագանուն և 25 տարի ժամկետով աղբի տեսակավորման իրավունք ստացել:
Ակնարկներ | 17.04.09 | 16:00
Եվրոպական երկրներում անօրինական բնակվող հայերին`հայրենիք վերադառնալուց հետո նոր միջավայրում հաստատվելու աջակցության համար Հայաստանում բացվել են մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոններ: Հայաստանի 4 մարզերում` Լոռիում, Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքում, ինչպես նաև Երևանում ապրիլի սկզբից բացված նոր կենտրոնների գործունեության նպատակն է աջակցել եվրոպական երկրներից ներգաղթած հայերին, ինչպես նաև այդ երկրներ գաղթողներին խորհրդատվություն տրամադրել օրինական ճանապարհով այնտեղ հաստատվելու համար:
Մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոնների գործունեությունը ղեկավարում է «People In Need» (PIN) չեխական կազմակերպությունը: Կենտրոնները բացվել են «Միգրացիայի և օթևանի երրորդ երկրների համագործակցություն» ծրագրի շրջանակներում, որը «PIN» կազմակերպությունն իրականացնում է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ:
Ակնարկներ | 17.04.09 | 16:00
Վերա Գրիգորյանն ամեն երեքշաբթի անհամբեր սպասում է Նաիրային: Մանրիկ քայլերով դուրս է գալիս աստիճանավանդակ, հենվում ձեռնափայտին ու հայացքը հառում ներքևի աստիճաններին:
Շաբաթվա մեջ միայն երեքշաբթին է, որ մի երկու ժամով լցնում է 81-ամյա կնոջ կյանքի դատարկությունը: Այդ օրը գալիս է սոցիալական աշխատող Նաիրա Մխիթարյանը, մաքրում է Վերայի փոքրիկ բնակարանն ու ճաշ եփում նրա համար:
Վերան «Հայկական Կարիտասի» այն 44 ծեր ու միայնակ շահառուներից է, որոնց բարեսիրական կազմակերպությունն օգնում է Վանաձորում:
Ակնարկներ | 03.04.09 | 16:00
Արդեն մեկ ամիս է, ինչ Վանաձորի մամուլն ու հեռուստատեսությունն ազդարարում են ինտերնետ ծանոթությունների գործակալության բացման մասին:
Այցելելով http://www.life-and-love.net գերմանական ինտերնետային էջը` վանաձորցիները կարող են ծանոթանալ բարեկամություն կամ ամուսնություն առաջարկող թեկնածուներին: Կայքէջը գործում է անցյալ տարվա նոյեմբերից անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և հայերեն լեզուներով:
Վանաձորի պես փոքր քաղաքի համար նորույթ համարվող ծանոթություն-սրահի բացման նախաձեռնությունը պատկանում է «Թռիչք» կրթամշակութային և խորհրդատվական հասարակական կազմակերպությանը:
Ակնարկներ | 20.03.09 | 16:00
Այս ամսվա սկզբին Վանաձորի դեղատներում վաճառքի է հանվել նոր կաթնաթթվային սննդամթերք, որը կոչված է նպաստելու մարսողությանն ու կանխելու աղիքային հիվանդությունները:
Բիֆիլակտ կոչվող կաթնաթթվային սննդամթերքը, որի ստեղծողը կաթնամթերքի արտադրության վանաձորցի մասնագետ Համլետ Հակոբյանն է, կենսաբանական հավելանյութերով` պրոբիոտիկ բակտերիաներով հարուստ սննդանյութ է: Այն ոչ միայն կարգավորում է մարսողությունը, այլև կանխում աղիքային խանգարումներն ու պաշտպանում որոշ վարակիչ հիվանդություններից:
Ակնարկներ | 06.03.09 | 16:00
Կյանքում առաջին անգամ 19-ամյա երիտասարդ աղջիկն ինքնուրույն պիցցա պատրաստեց: Հանգստյան օրը «ընտանիքի» սոցիալական աշխատողի հետ, որին կարելի է պայմանական մոր դերում պատկերացնել, Սիմա Ղարաղազարյանը շտապեց խանութ: Գնելով գալիք շաբաթվա համար անհրաժեշտ իրերն ու սննդամթերքը` կիրակնօրյա երեկոն անցավ ընտանեկան սեղանի շուրջը` պիցցա ուտելով, որտեղ «ընտանիք» բառը և այս առիթը հատուկ իմաստ ունեն:
Չորս ամիս առաջ Վանաձորի մանկատունն «ավարտելու» առիթով Սիմային ապահովել էին բնակարանով: Այժմ նա և մյուսները փորձում են վարել ինքնուրույն կյանք «կիսատանը»` նախապատրաստվելով իրենց հասուն կյանքին:
Ակնարկներ | 20.02.09 | 16:00
Լոռու մարզի վթարային շենքերի բնակիչները տեղեկացել են, որ իրենց շենքերն այս տարի էլ չեն նորոգվի, քանի որ կառավարությունը պետական բյուջեից այդ նպատակով գումար չի հատկացրել:
Թեև Լոռու մարզպետարանը 2009 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կառավարություն ներկայացրեց մարզի` հրատապ ամրացման ենթակա 10 շենքերի ցանկը, գործադիրն այս տարի էլ շրջանցեց այս խնդիրը:
Չորս տարի առաջ վթարային շենքերն ամրացնելուց հետո կառավարությունն այս ուղղությամբ մարզում ոչինչ չի ձեռնարկել: