|
Articles from this author
«Մեր թաղայիններից մեկը, Աստված իրան օրհնի, բերեց մեզ էս տարածքը, ասեց` թե կարաս մի բան անե՜ս… Էկանք: Ահավոր զիբիլանոց էր, խոլերայի բուն: Սաղով` էրեխեքիս հետ աշխատելով, դզեցինք, էս դոմիկը առանք, բերեցինք»,- ասում է երեք զավակների` որդու, երկու դստեր ու նրանց մանկահասակ երեք երեխաների հետ Երևանի Շենգավիթ համայնքում ապրող Անուշ Մանուկյանը:
«Շշի գործ էի անում, ժավելը կաշկայով ծախում էի: Մի կերպ էսի առա, երեխեքիս հավաքեցի իրար վրա»,- պատմում է Անուշը:
48-ամյա այս կինն իր ուսերին առած ընտանիքի հոգսերի բեռը` իր «դոմիկը» ձեռք է բերել ութ տարի առաջ: Հողատարածքը, որի վրա այժմ դրված է տնակը, սեփական ձեռքերով Մանուկյանները մաքրել են ոչ միայն աղբից, այլև` քարերից: Այս համեստ կացարանը, այդուհանդերձ, բարելավում է նախորդ «բնակավայրի» համեմատ, գտնվում էր Կարմիր բլրի մոտակայքում գտնվող գերեզմանոցի տարածքում:
Ակնարկներ | 28.11.08 | 16:00
Վանաձորից և Սյունիքից ոչ կառավարական վեց կազմակերպություններ, մասնակցելով Գործընկերության ձևավորման նախագծի շրջանակներում կազմակերպված դասընթացներին, որոնք նախաձեռնել են Ամերիկայի հայկական համագումարը ( www.aaainc.org ԱՀՀ), Միացյալ Նահանգների կին ընտրողների լիգան և Երևանում գործող Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը, հայտարարեցին «Մաքուր համայնք կոալիցիայի» ստեղծման մասին:
(Նյութին առնչվող հոդված` http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=3354)
Նոյեմբերի 26-ին «Տեսակետ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց առաքելությունը շրջակա միջավայրի պաշտպանության աջակցումն է և իրենց համայնքներում առողջ ապրելակերպի խրախուսումը: Մասնակիցները, մասնավորապես, հայտնեցին իրենց պատրաստակամությունը օժանդակել այն ծրագրերին, որոնք ուղղված են տեղական մակարդակում աղբահանության խնդրի կարգավորմանը:
Ակնարկներ | 07.11.08 | 16:00
Ամերիկայի հայկական առաջատար կազմակերպություններից մեկը խրախուսեց ԱՄՆ նորընտիր նախագահին` կատարել Հայոց ցեղասպանությունն ընդունելու իր խոստումը:
Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և ԼՂՀ գրասենյակների (www.aaainc.org) տնօրեն Արփի Վարդանյանը հինգշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ կազմակերպությունը մեծ հույսեր է փայփայում, որ այս անգամ նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչեցրած Բարաք Օբամայի` ԱՄՆ-ում ազդեցիկ հայ համայնքին տված իր խոստումը իրականության կվերածի` ճանաչելով 1915-1923 թթ. Թուրքիայի իշխանությունների նախապատրաստած և իրականացրած հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանումը որպես ցեղասպանություն:
Լուրեր | 20.10.08 | 16:00
Հոկտեմբերի 17-ին Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը Երևանում «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադարձավ ԱՄՆ առաջիկա ընտրություններին և հայ-թուրքական հարաբերություններին:
«Շատ հայեր, որքան որ ես լսել եմ, ավելի շատ աջակցում են Օբամային, քան Մակքեյնին, ոչ միայն տեղական խնդիրներին առնչվող հարցերի շուրջ ունեցած նրանց հայացքների պատճառով, այլ նաև ցեղասպանության [ճանաչման] խնդրի առնչությամբ», քանի որ Օբաման բազմիցս նշել է ցեղասպանության ճանաչման փաստի անհրաժեշտությունը, ասաց Վարդանյանը:
Լուրեր | 06.10.08 | 16:00
Սեպտեմբերի 29-ին նախագահի թեկնածու Ջոն Մակքեյնի նախընտրական գրասենյակի` ԱՄՆ-ի հայ համայնքին ուղղված նամակում հանրապետական սենատորը երախտագիտություն է հայտնում ամերիկահայերի կատարած «բոլոր ներդրումների համար», սակայն ձեռնպահ է մնում 1915-1923 թթ. Արևմտյան Հայաստանում Օսմանյան կայսրության իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակելուց:
Նամակում, մասնավորապես, նշվում է. «Ճշմարիտ է, որ 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկը` մոտ մեկ և կես միլիոն հայերի դաժան սպանությունը Օսմանյան կայսրությունում, նաև ամենաանտեսվածներից է: Այդ շրջանում հայ ժողովրդի կրած տառապանքները հետագայում դարձան մարդկության պատմության ամենաարյունոտ դարի նախաբան»:
Սենատորի մեկնաբանություններն արժանացան առնվազն մեկ ամերիկահայ լոբբիստական կազմակերպության արձագանքին:
Լուրեր | 18.01.08 | 16:00
Դեկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրեց 2008 թ. ֆինանսական տարվա ընդհանուր հատկացումների փաթեթը, որով Հայաստանին հատկացվում է 58,5 միլիոն դոլար: Օգնությունը 16,5 միլիոնով պակաս է անցյալ տարվա գումարից, սակայն ավելին է, քան վարչակազմի առաջարկած 35 միլիոնը: Կոնգրեսը նաև հաստատել է 3 միլիոն դոլար արտաքին ռազմական օգնությունը Հայաստանին ու Ադրբեջանին` վերանայելով վարչակազմի որոշումը Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական օժանդակության հավասարություն ապահովելու 2001 թվականի պարտավորությունից հրաժարվելու մասին: Չնայած տարվա ընթացքում Ադրբեջանի շարունակվող ռազմատենչ հայտարարություններին և ռազմական բյուջեի աճին` վարչակազմն առաջարկել էր Բաքվին հատկացնել 2 միլիոն դոլարով ավելի ռազմական աջակցություն, սակայն, ի վերջո, հաստատեց միայն սկզբնական գումարը:
Երկու տարի առաջ Ասատրյանների չորս հոգանոց ընտանիքը Լեռնագոգ գյուղից տեղափոխվեց Մեծամոր: 30-ամյա Եղսիկ Հակոբյանն իր 13, 12 և 9 տարեկան երեխաների հետ բնակարան վարձեց մի շենքում, որի այցեքարտը խափանված կոյուղու գարշահոտությունն է: «Ամուսինս մահացավ 1998-ին: Փոքրս քսան օրական էր, երբ էդ դեպքն էղավ. ավտովթար` ամուսինս էլ մեքենայի մեջ»,- սկսում է Եղսիկն իր ընտանիքի դժվարին պատմությունը: 9-ամյա Արկադին արդեն սովորում է երկրորդ դասարանում: Նիհար է ու փոքրամարմին, դեմքը գունատ է: Թերսնման պատճառով տղան ֆիզիկական զարգացմամբ հասակակիցներից հետ է մնում:
Ակնարկներ | 19.10.07 | 16:00
«Հայաստանում ես ինձ զգացի ինչպես տանը: Այստեղ ես լսում եմ և ուզում եմ վերադառնալ իմ ընտանիքի պատմություններին: Ես սկսեցի սիրել այս երկիրը` ինքս էլ չհասկանալով, թե ինչու: Սկզբում ես սիրում էի առանց տեսնելու ու առանց պատճառի: Որովհետև սիրում էի, սիրում էի իմ ընտանիքը, սիրում էի իմ պատմությունը, սիրում էի իմ հայկականությունը,- գրում է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) «Դեպի Հայք» 2007 թ. ամառային ծրագրի մասնակից Դիանա Քաչոյան-Շանզը: - Հայաստանում ես ճամփորդում էի` որոնելով իմ ինքնությունը: Ու գտա բարեկամներ, գտա ծիծաղ: Ու արտասվեցի, երբ տեսա Արարատ լեռը: Իմ Արարատը: Ու տեսա այն գյուղերը, որտեղ ապրել են իմ տատի տատն ու պապը, ու լողացի կապուտակ Սևանում: Ու տեսա ինձ գետերում, երկնքում, մարդկանց մեջ: Ու սիրահարվեցի»:
Ակնարկներ | 28.09.07 | 16:00
A US State Department International Religious Freedom Report released last week criticized Turkey for its continuous policy of imposing restrictions on minority religious groups, particularly the Armenian and the Greek communities, who continue to seek legal recognition of their status. Ethnic minority communities are prevented the right to own and transfer property and train religious clergy. In 1974 amid political tensions over Cyprus, the report says, the High Court of Appeals overturned a 1936 declaration against minorities in Turkey owning property.
Ակնարկներ | 28.09.07 | 16:00
Amidst growing pressure to prevent the passage of a pending resolution recognizing the Armenian Genocide of 1915-1923 by the United States Congress, the traditionally strong efforts of some Jewish community representatives and organizations to support the preventive attempts seem to shatter. The most vivid examples are the recent developments in New England, which resulted in one of the most influential Jewish advocacy organizations the Anti-Defamation League’s cautious recognition of the historical fact. “We have never negated but have always described the painful events of 1915-1918 perpetrated by the Ottoman Empire against the Armenians as massacres and atrocities.
|