|
Articles from this author
Դարպասի ճռռոցի վրա տան դուռը բացվեց, ու մի հղի կին դուրս եկավ` հետևից զինվորական հագուստով մի տղամարդ։ Մեզ տեսնելով՝ ժպիտը տարածվեց դեմքին ու ներս հրավիրեց՝ «էկե՛ք, էկե՛ք», էնպես, կարծես հարյուր տարվա բարեկամներ էինք, բայց իրար առաջին անգամ էինք տեսնում։ Ներսում աղքատություն ու ցուրտ, խունացած պատեր` հսկա ճաքերով, կոտրված ապակիներով պատշգամբ, մահճակալներ ու սեղան՝ աղքատիկ կերակուրով, թթու և կիսատ օղու շիշ։ «Նստե՛ք, նստե՛ք»,- ուրախ-ուրախ ասաց տանտերը։ Ու եթե հետը սկսեինք խմել, այդպես էլ չէր հարցնելու, թե ով ենք և ինչի ենք եկել: Ստիպված ես հարցրի. «Չե՞ք ուզում իմանալ, թե ովքեր ենք»։ «Ինչ կարևոր է»,- ասաց տանտերը։
Արմեն Ավետիսյանը` Աչաջուր գյուղում իր սխրանքներով հայտնի մարտիկը, 1988 թվականից (երբ Ղարաբաղյան պատերազմը սկսվեց) մինչև այսօր Վազաշեն գյուղի մերձակա սահմաններն է պաշտպանում, մասնակցել է Ղարաբաղյան ճակատի մարտերին Լաչինի միջանցքում։
Լուրեր | 07.11.08 | 16:00
Առնվազն 25 բնակարան, որ պետությունը Եվրամիության դրամաշնորհով գնել է մանկատան շրջանավարտների համար, անպիտան են բնակության համար:
Բնակարաններն այցելել են «ԱրմենիաՆաուի» թղթակիցները։ Մի քանի բնակարան կոյուղաջրերով մշտապես ողողվում են, և այնտեղ նույնիսկ անասուն չեն պահի։
Մանկուց ծնողազուրկ երիտասարդների ու նրանց զավակների համար բնակարանամուտը բերել է խոնավությունից առաջացած հիվանդություններ։ Մի քանիսը հեռացել են բնակարաններից՝ կոյուղու հեղեղների տակ չմնալու համար։ Բոլոր բնակարանները կամ առաջին, կամ վերջին հարկերում են, որի պատճառով կամ վերևից է խոնավություն գալիս, կամ` ներքևից։ Բնակարանները ձեռք են բերվել շուկայականից մի քանի անգամ ավելի գներով, և որբերին հարմարավետությունից զրկելու հաշվին հարստացել են որոշ պաշտոնյաներ։ «Բնակության համար պիտանի» պայմանը գրեթե ոչ մի բնակարան չի բավարարում։
Բնակարանները հատկացվել են Եվրահանձնաժողովի պարենային ծրագրի հիման վրա Կառավարության 2003 թվականին ընդունած «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով։ Կառավարության հետ կնքած հուշագրի համաձայն` Եվրահանձնաժողովը 10 միլիոն եվրո է հատկացրել հանրապետության բյուջեին, որով պետք է իրականացվեին գյուղատնտեսական և սոցիալական ծրագրեր։
Լուրեր | 24.10.08 | 16:00
Օգոստոսյան հնգօրյա պատերազմի բերած ամենակարևոր փոփոխությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ այն է, որ նվազել է պատերազմական ռիսկը։ Այս տեսակետը հինգշաբթի հայտնեց Կովկասյան ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը` ղարաբաղյան հիմնահարցին նվիրված քննարկմանը։
«Նախադեպը, որ նախկին մետրոպոլը (Թբիլիսին) չկարողացավ կրկնել սերբական Կրայինայի նախադեպը (երբ խորվաթները գրավեցին սերբական Կրայինա ինքնավարությունը), երկար ժամանակ պատրաստվելուց ու զինվելուց հետո չկարողացավ ոչնչացնել մի դե ֆակտո պետություն (Հարավային Օսիան), ուժեղ ազդանշան էր Բաքվին»։
Նա ասաց, որ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ակտիվացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ օգոստոսյան հնգօրյա պատերազմը արմատապես փոխել է տարածաշրջանի անվտանգության համակարգը։
Լուրեր | 21.10.08 | 16:00
Երեքշաբթի` Հայաստան կատարած իր առաջին պաշտոնական այցի երկրորդ օրը ,Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը կարևորեց հարաբերությունների խորացումը իր կովկասյան դաշնակցի հետ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները սկսելուց առաջ Մեդվեդևը Սարգսյանի հետ մասնակցեց Երևանի կենտրոնում Ռուսաստանի հրապարակի բացման արարողությանը, որին ներկա էին հազարավոր երևանցիներ:
(Հրապարակը գտնվում է քաղաքապետարանի, Մոսկվայի տան և Մյասնիկյանի արձանի միջև, որտեղ եղան մարտի 1-ի և 2-ի հետընտրական խժդժությունները:)
Իր ելույթում Մեդվեդևը բարձր գնահատեց հարաբերությունները երկու երկրների միջև` նշելով, որ անվանակոչությունը հաստատում է եղբայրական զգացմունքների անկեղծությունը նրանց միջև:
Նախագահ Սարգսյանն իր բացման խոսքում հիշեց, որ հրապարակի մոտակայքում է եղել Երևանի բերդը, որի վրա 1827 թ. նոյեմբերի 1-ին առաջին անգամ ծածանվել է Ռուսաստանի դրոշը: Դա նաև մի տեղ է, որտեղ առաջին անգամ բեմադրվել է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» հանրահայտ պիեսը` հեղինակի ներկայությամբ։ Երկու նախագահներն էլ հրապարակը ներկայացրին որպես երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։
Լուրեր | 10.10.08 | 16:00
Խմբագրի կողմից` սեպտեմբերի վերջին IWPR-ն (Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ) կազմակերպեց հայ, վրացի և ադրբեջանցի լրագրողների այցը հակամարտության գոտի` ծանոթանալու պատերազմի թողած հետևանքներին։
Գորի և փախստականներ
Գորիի այն ծխացող երեք շենքերը, որոնք ամբողջ աշխարհով ցուցադրվում էին որպես ռուսական ներխուժման ապացույց, վերակառուցվում են, ու ջնջվել են այնտեղից պատերազմի հետքերը։ Սակայն քաղաքի մյուս կողմում փախստականների վրանային ճամբարը խոսում է դեռ չավարտված հակամարտության մասին։
Ակնարկներ | 26.09.08 | 16:00
Մինչև 40 տարեկան ՀՀ քաղաքացիներ և սփյուռքահայեր պետության օժանդակությամբ հնարավորություն կստանան ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ճապոնիայի, Ռուսաստանի ու Չինաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող (մոտ 130) բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու։ Այդ նպատակով ստեղծել է «Լույս» հիմնադրամը, որն իրականացնելու և ֆինանսավորելու է ծրագիրը։
Անցյալ տարվա սեպտեմբերին նախաձեռնության հեղինակ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանը նամակ ուղարկեց իշխանություններին, որում ասվում էր, թե բարձր վարկանիշ ունեցող բուհերն ապահովում են կրթության այնպիսի որակ և ստանդարտներ, որոնք անհասանելի են մեր բուհերի համար: Նաև ասված էր, որ Հայաստանի կրթական ռազմավարության գլխավոր բաղադրիչներից մեկը պետք է դառնա այդ բուհերում հայ ուսանողների կրթությունն ապահովելը։ Թեև նամակը ստորագրել են ակադեմիկոսներ ու բուհերի դեկաններ ու ամբիոնի վարիչներ, սակայն որոշ իշխանական շրջաններում այն վիրավորանք համարեցին հայրենի գիտության նկատմամբ։
Ակնարկներ | 19.09.08 | 16:00
Երբ Շուշանն առաջին անգամ ծնողներին ասաց, որ ինքը միասեռական է, միանգամից զգաց, որ այլևս այդ ընտանիքի անդամ չէ։ Քանդելով հարազատների հետ երկակի կյանքի պատնեշը` քանդվեց նաև ավանդական պատկերացումներով հարազատության ընկալումը, որի ավերակների վրա կառուցվեց իրեն ծնողներից օտարացնող մեկ այլ պատնեշ։
Մեկ տարի անց նա իր միասեռական լինելու մասին հայտարարեց ու «ի հայտ եկավ» արդեն ամբողջ Երևանով, երբ 9 միասեռական արվեստագետ կանանցով Զարոբյան փողոցում գտնվող Ուտոպիանա կազմակերպությունում բացեցին «Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ» ցուցահանդեսը` վիդիեոարտ, ինստալյացիա, գեղանկար, ընթերցանություն։ Նրանք դարձան Հայաստանի առաջին քաղաքացի կանայք (2-ը սփյուռքահայ են), որ ի հայտ եկան որպես միասեռական հասարակության առաջ:
Ակնարկներ | 05.09.08 | 16:00
Հնգօրյա ռուս-վրացական պատերազմի ամենալուրջ արդյունքը Հարավային Կովկասում նոր սուբյեկտի առաջացումն էր, որը Հարավային Օսիան է. այս եզրակացությունն է անում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը շաբաթվա սկզբին Հարավային Օսիայի ու Աբխազիայի հակամարտություններին նվիրված կլոր սեղանի ընթացքում։
Նա բացատրում է, որ 90-ականների անկախության պայքարի տարիներին, ի տարբերություն Աբխազիայի և Ղարաբաղի, Հարավային Օսիայում տեղի չունեցան էթնիկ զտումներ, և այստեղ բնակչությունը շերտավորված էր վրացիներով ու օսերով:
Լուրեր | 03.09.08 | 16:00
Երեքշաբթի դաշնակցության հրավիրած հանրահավաքում Ազգային ժողովի փոխնախագահ դաշնակցական Հրայր Կարապետյանը կոչ արեց մասնակցել սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Գյուլի դեմ կազմակերպվելիք ցույցերին, որոնք կսկսվեն օդանավակայանից։
Թեև հանրահավաքը նվիրված էր Ղարաբաղի անկախության հանրաքվեի 17-ամյակին, այսուհանդերձ շեշտադրումները ուղղված էին հայ-թուրքական հարաբերություններին և սեպտեմբերի 6-ին Գյուլի` Հայաստան այցին։
Հանրահավաքը Երևանի քաղաքապետարանը մերժել էր, իսկ վարչական դատարանը` չեղյալ համարել այդ մերժումը։
Դաշնակցության բյուրոյի անդամ, կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարող բարելավվել, եթե նա չճանաչի 1915 թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։
«Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան առաջին անգամ անկախ Հայաստան է գալիս ոչ թե իբրև զավթիչ, իբրև ջարդարար, այլ իբրև հյուր, և մենք պարտավոր ենք, հարգելով ժողովրդավարության օրենքները, մեր միասնական կամքը ցույց տալու այս բարձրաստիճան հյուրին, ապացուցելու, որ կան խնդիրներ, որոնք անանց արժեք են հայ ժողովրդի համար և կապված են նրա գոյության հետ»,- ասաց նա։
Լուրեր | 02.09.08 | 16:00
Երեքշաբթի Հայոց ցեղասպանության թանգարանում բացվեց «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» ցուցահանդեսը`բացահայտելով հայկական սպորտի օսմանյան շրջանի քիչ հայտնի էջերը:
Ներկայացված են դարասկզբի Արևմտահայաստանի մարզիկների և մարզական խմբերի լուսանկարները, Օսմանյան կայսրությունում առաջին մարզական պարբերական «Մարմնամարզի» (1911-1914 թթ.) համարները:
Ցուցահանդեսի գաղափարը հղացած թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը ասում է, որ անցյալ տարի թանգարանի գրադարանում հայտնաբերելով «Մարմնամարզի» բոլոր համարները` որպես պատմաբան իր ուշադրությունը գրավեց ազգայնականության, Օսմանյան կայսրության ներսում սպորտային մրցակցության վերաբերյալ թեմաները, իսկ ամենից շատ հետաքրքրեց սպորտի և ցեղասպանության համակցությունը:
|